Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել
Երևանում ընտրողը հարսի շորով եկել էր քվեարկության հարսանիքից առաջ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը տեղակայված թիվ 8026 ընտրական տեղամասում նրա մուտքը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: «Շատ կարևոր օր է Ռուսաստանի համար: Ես պսակադրվելուց առաջ եմ եկել ընտրության, հայրիկիս հետ գնում ենք եկեղեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին պատմեց հարսնացուն՝ Արուսյակ Օլքինյանը:
Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում բացվել են ընտրատեղամասեր, որտեղ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները կատարում են իրենց քաղաքացիական պարտքը: Մասնակցությունը շատ ակտիվ է: Ժամը 13:00-ի սահմաններում քվեարկությանը միայն ՌԴ դեսպանատանը տեղակայված տեղամասում մասնակցել էր ավելի քան 1600 մարդ (համեմատության համար՝ ՌԴ Պետդումայի ընտրություններում այդ տեղամասում ամբողջ օրը մասնակցել է 1100 մարդ):