Այս գեղեցկադեմ շեյխի կարողությունը 16 միլիարդ դոլար է. Դուք կսարսափեք, երբ տեսնեք, թե ում հետ է նա ամուսանցել
Բելառուսից 20-ամյա մատուցողուհու պատմությունն ավելի շատ նման է հեքիաթի, քան իրականության: Մի անգամ նա հանդիպեց իսկական արքայազնի, որը մինչև ականջների ծայրը նրան սիրահարվեց ու առաջարկեց ամուսնանալ … Նատաշա Ալիևան ֆիզկուլտակադեմիայի ուսանողուհի էր, ով ամռանը մատուցողուհի էր աշխատում Մինսկի հայտնի հյուրանոցներից մեկում: Այդ ժամանակ Մինսկ ժամանեց Դուբայի արքայազն Սաիդ բեն Մաքթում ալ-Մաքթումը՝ մասնակցելու հրաձգության միջազգային մրցության: Նա իջևանեց նույն հյուրանոցում, ինչ աղջիկը, և երբ Նատաշան նրա համար տարավ պատվիրած նարնջի հյութը, արքայազնը նկատեց աղջկան: Սաիդը նրան հրաձգության հրավիրեց, հետո հաջորդեցին ևս մի քանի հանդիպումներ: Իսկ 5 օր անց Սաիդն աղջկան ամուսնության առաջարկություն արեց: Նա գնաց աղջկա հոր մոտ և ասաց, որ ինքը Նատաշայի հետ 6 անգամ հանդիպել է:
«Նա ինձ դուր է գալիս, ես ուզում եմ նրա հետ ամուսնանալ»,- ասաց Սաիդը:
Նատաշան սկզբում վախեցավ, իսկ հետո համաձայնեց ամուսնանալ: Նա իսլամ ընդունեց և վերցրեց Աիշա անունը: Ներկայումս նա ապրում է պալատում ու դաստիարակում դստերը:
Սաիդի կարողությունը 16 միլիարդ դոլար է: Նա հրաժարվեց գահից՝ հօգուտ հորեղբոր, իսկ ինքը զբաղվում է մարզական հրաձգությամբ:
Չար լեզուները ասում են, որ Աիշայի կյանքում ամեն բան չէ, որ հարթ է: Բանն այն է, որ Սաիդը ևս մեկ կին ունի, ումից 5 երեխա ունի:
Հենց նա է ուղեկցում ամուսնուն բոլոր միջոցառումների ժամանակ: