Այս բաղադրատոմսն ինձ տվել է մի ծեր վրացի. Այժմ ես միայն այսպես եմ պատրաստում խաչապուրի
Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:
Ահա այդ հայտնի ուտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստման պարզ ու հասանելի եղանակով:
Բաղադրիչներ
1 բաժակ կեֆիր
3 բաժակ ալյուր
2 հավկիթ
1 թ/գ շաքարավազ
1 թ/գ աղ
1/2 թ/գ սոդա
1 ճ/գ բուսական յուղ
500 գր. չոր պանիր
Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:
Պատրաստումը.
Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:
Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:
Խմորը դնում ենք խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:
Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:
Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:
Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:
Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում:
Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում:
Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի):
Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:
Բարի ախորժակ: