Սխտորի օգտագործման 5 անհավանական եղանակներ, որոնց մասին շատերը նույնիսկ չգիտեն
Շատերին սխտորը հայտնի է որպես կերակուրներին անկրկնելի բույր և համ հաղորդող մթերք: Դա այդպես է, սակայն դրա օգտագործման եղանակներն ավելի շատ են և չեն սահմանափակվում խոհարարության մեջ օգտագործվելով:
Այսօր շատ մթերքների մասին մասին հիշում են հենց այլընտրանքային տարբերակներով, և դա իր պատճառներն ունի. Մենք արդեն հոգնել ենք քիմիկատներից և արհեստական հավելումներից, որոնք կան կոսմետիկ միջոցներում, դեղորայքի մեջ և կենցաղային պարագաներում:
1 Բուժել սնկային հիվանդությունը
Կես ժամանոց վաննա ոտքերի համար՝ մանր կտրատած սխտորի կտորներով, և ձեր ոտքերն իրենց ավելի լավ կզգան: Ինչպես նաև կարելի է ոտքերին դնել սխտորով բուսայուղի տամպոններ: Դա ֆունգիցիդից հզոր միջոց է:
2 Մաքրել դեմքը
Ի տարբերություն խանութներից ձեռք բերած միջոցների՝ սխտորը բացառապես օգտակար բաղադրիչներ է պարունակում, որոնց թվում է ալլիցինը, որն ունի հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություն: Ուղղակի քսեք դեմքին շատ բարակ շերտով մանրացրած սխտոր և այդպես թողեք 15 րոպե: Հետո լվացեք դեմքը տաք ջրով և քսեք խոնավեցնող կրեմ:
3 Ազատվել ատամի ցավից
Մի պճեղ սխտորը թաթախեք աղի մեջ և ցավացող ատամի կողմով ծամեք այն զգուշորեն: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է անտեսել ատամի հետ կապված խնդիրները, բայց մինչ ատամնաբույժին հանդիպելը սխտորը կօգնի ձեզ հաղթահարել ցավը:
4 Բուժել ականջի բորբոքուները
Սխտորով բուսայուղն իսկական հակաբորբոքային է: Երկու կաթիլ սխտորով բուսայուղը (տաք վիճակում) կհանգստացնի ցավը և կբուժի ականջը:
5 Հանել փուշը
Մատը փորփրելու փոխարեն, փշի վրա մի շերտ սխտոր դրեք (կտրած շերտ, որպեսզի հյութ դուրս տա), փաթաթեք մատը պլաստիրով և թողեք այդպես մեկ գիշեր: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ սխտորը նաև կվերացնի հնարավոր վարակը, որը հեշտությամբ կարող է անցնել փշի միջոցով: