Աշխարհի №1 մթերքը սրտի նոպայի, հիպերտոնիայի, կաթվածի և բարձր խոլեստերինի դեմ
Արմավն ունի շատ օգտակար հատկություններ, որոնք
կարող են առողջական շատ խնդիրներ լուծել, ինչպիսիք
են՝ կաթվածը, սրտի նոպան, խոլեստերինը և
հիպերտոնիան:
Այն շատ շուտ կարագացնի նյութափոխանակությունը:
արմավը սննդակարգում
ներառելու մի քանի պատճառ
Արմավը հարուստ է երկաթով
Պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, ինչն առանձնակի օգտակար է երեխաների, հղիների և
անեմիայով տառապող մարդկանց համար: Բավարար է օրական 100 գ. արմավ օգտագործել, որը
պարունակում է 0,9 մգ երկաթ: Դա օրական խորհուրդ տրվող նորմայի մոտ 11%-ն է: Երկաթը նաև
դրականորեն է ազդում արյան կարմիր բջիջների և հեմոգլոբինի վրա՝ գլխավորապես նպաստելով արյան
միջով թթվածնի անցնելուն:
Խուրման կանխում է փորլուծությունը
Արմավը պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, որը կանխում է փորլուծությունը:
Խուրման կանխում է փորկապությունը
Արմավը ունի նաև հատկություններ, որոնք կարող են մեղմացնել փորլուծությունը և փորկապությունը:
Պարզապես խուրման ամբողջ գիշեր թողեք ջրի մեջ, առավոտյան խմեք այդ ջուրը՝ մարսողությունը
լավացնելու համար:
Արմավը կարգավորում է մարմնի քաշը
Եթե ուզում եք նիհարել, պետք է քաղցած վիճակում խուրմա ուտեք: Այն կօգնի վերահսկել մարմնի քաշը:
Բայց նկատի ունեցեք, որ այն հարուստ է շաքարով, ուստի զգույշ եղեք այն օգտագործելիս:
Արմավը կարգավորում է խոլեստերինի մակարդակը
Խուրման օգտակար է նաև վատ խոլեստերինի մակարդակի կարգավորման համար, քանի որ մաքրում է
արյունատար անոթները և կանխում է տրոմբերի առաջացումը:
Խուրման ամրացնում է սիրտը
Արմավը թրջեք, թողեք գիշերը: Առավոտյան քամեք դրա հյութը, խառնեք ջրին և խմեք ստացված ըմպելիքը:
Արմավը կարգավորում է զարկերակային ճնշումը
Հիմնականում հիպերտոնիայով տառապող մարդիկ պետք է հնարավորինս շատ արմավ ուտեն, քանի որ այն
հարուստ է կալիումով և նատրիում չի պարունակում: 5-6 հատ արմավը պարունակում է մոտ 80 մգ
մագնեզիում, որը լավացնում է այան հոսքը: Մոտ 370 մգ մագնեզիում է անհրաժեշտ արյան ճնշման իջեցման
համար:
Խուրման կանխում է սրտի նոպաները
Արմավը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը զգալիորեն լավացնում է նյարդային համակարգը,
նաև կանխում է սրտի նոպաները: Ուստի օրական 400 մգ կալիում ընդունելու դեպքում դուք
անհանգստանալու պատճառ չունեք: