Երբեք դեն մի նետեք նռան կեղևը. միայն տեսեք, թե ինչ օգտակար հատկություններով է այն օժտված
Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղեւը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերեւները, արմատը եւ բնի կեղեւը պարունակում են մինչեւ 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք եւս օգտագործվում են թուրմի եւ վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին: