Երևանում աղջիկ ներկայացող տղաներից մեկին դաժան ծեծել են
Օրերս Մաշտոցի պողոտայում այրել էին տրանսգենդեր կնոջ բնակարանը: Աղջիկ ներկայացող մեկ այլ երիտասարդ ենթարկվել է դաժան ծեծի:
ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում կազմված Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից։ Այն օգտագործվում է որպես նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբուհի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։ 1980-ական թվականներից տերմինը փոխարինում է ԼԳԲՏ համայնքին դիմելու համար օգտագործվող գեյ տերմինին: Ցուցարարները կարծում էին, որ գեյերի համայնք տերմինը ճշգրիտ կերպով չի ներկայացնում բոլոր նրանց, ում վերաբերում էր այդ տերմինը:
Հապավումը հիմնականում ինքնաբնորոշման համար էր օգտագործվում. այն օգտագործում էին ԼԳԲՏ համայնքները, ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, ինչպես նաև որոշ անգլախոս երկրներ: Տերմինն այժմ օգտագործում են որոշ այլ երկրներում, մասնավորապես այն երկրները, որոնց պետական լեզուներով հապավման տառերը համընկնում են, օրինակ՝ Արգենտինան, Ֆրանսիան և Թուրքիան:
ԼԳԲՏ տերմինը նախատեսված է սեռական տարբեր կողմնորոշում ունեցող անձանց մշակույթների առանձնահատկունը ընդգծելու համար։ Այն ոչ թե միայն լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց է վերաբերում, այլ կարող է նաև վերաբերել ոչ հետերոսեքսուալ և ոչ ցիսգենդեր մարդկանց։ Դրա համար անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր), որ սկսել է օգտագործվել 1996 թվականից կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՏՔ»՝ Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Տրանսվեստիտ, Քվիր: Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն։
Անանուն կերպով անցկացված որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ԼԳԲՏ համայնքի հիմնական ներկայացուցիչները դեռահասներ են կամ երիտասարդ չափահասներ: Դա կարող է ազդեցություն ունենալ մարդու սեռականության վրա ազդող անորոշ և արտաքին ճնշումների վրա։