Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции
Видео

«Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա»

Forrights.am-ը գրում է.

Երեկոյան 8-ին, երբ Մարինեն նոր էր աշխատանքից տուն վերադարձել, դուռը թակում են։ Զինկոմիսարիատից էին․

«Դուռը բացեցի, մի խումբ մարդիկ ներս մտան։ Ասեցին, որ Նարեկը չկա։ Ես վռազ հասկացա, ասեցի՝ դուք սպանեցիք իմ երեխուն։ Կանգնած նայում էին իմ երեսին»։

Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։ Ընկերոջն անակնկալի է բերել թիկունքից՝ նրա վրա արձակելով 16 փամփուշտ։ Դեպքը տեղի է ունեցել անցած դեկտեմբերի 11-ին: Միակ տղա զավակի սպանության լուրը մոր գլխին պայթել է ինչպես կայծակի որոտ․

«Ես խելագարվել էի, վազում էի ստեղից ընդեղ, չէի հասկանում ինչ էի անում։ Կանգնած նայում էին ընձի, ասում էին կներեք, Նարեկը չկա, էդքան բան։ Մորը՝ կներեք Նարեկը չկա՞․․․»։

Սկզբում ընտանիքին՝ ոչ հորը, ոչ էլ մորը չեն տեղեկացրել, որ Նարեկը հայի ձեռքով է սպանվել։ Ոճրագործությունից հետո Կարենը սառնասրտորեն իջել է խրամաբջիջից, հենակետի անձնակազմին պատմել կատարվածը․ «Ասել ա՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի հլը սաղ ա»։

Սպանված զինվորի հայրը՝ Մարզպետունին եղել է Եղնիկների դիրքերում, որդու արյունը դեռ գետնին թափված էր։ Հետքը ոչ մի կերպ չի անցնում։ Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը սպանության իր վարկածն է պատմել։ Իբր Նարեկն իրեն սպանող երիտասարդին հրահանգել է սուրճ դնել, Կարենը հրաժարվել է։ Իմանալով այդ մասին՝ Նարեկը նրան սեռական բնույթի հայհոյանք է տվել։ Վիրավորված համածառայակիցը հարմար պահի է սպասել, տեսնելով, որ Նարեկը դիրքում մենակ կանգնած դիտարկում է, թիկունքից փամփշտատուփը դատարկել է ընկերոջ վրա։

Մարզպետունին չի հավատում իրենց հրամցված վարկածին, Նարեկը բարի տղա էր, կյանքում որևէ մեկին չէր հայհոյի, չէր նվաստացնի: Ինքը ուրիշ վարկած է առաջ քաշում, որի համար հիմքեր ունի․

«Ես մտածում եմ էտի կամբատի արած բաներն ա։ Իմանալով, որ սպանության կատարող Կարեն Խաչատրյանը հենակետից Գումարտակի հրամանատարին տեղեկություններ է հայտնում, Նարեկ չի ցանկացել նրա հետ դիրք պահել։ Մի քանի անգամ Նարեկս հրամանատարներին խնդրել է Կարենի հետ պոստի չկանգնեցնել, բայց Գումարտակի հրամանատարը միտումնավոր հրահանգել ա Նարեկիս ու մարդասպանին իրար հետ պոստի կանգնեցնել»,- Forrights.am-ին պատմում է Մարզպետունի Ադիբեկյանը։ Բացառում է, որ որդին իրեն սպանողին ճնշած լիներ։

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալից ծնողները պատասխան են պահանջել՝ ինչու են անհավասարակշիռ զինծառայողին բանակ տարել, բարձրացրել դիրքեր․ «Զամպալիտն ասավ լիքը պապայի տղեք ազատվում են, չենք կարա տենցներին չտանենք։ Մենք չենք կարա զորամասի բոլոր զինվորներին հետևենք»։

Զորամասի հրամանատարի այս պատասխանն ամբողջովին բացահայտում է պետության անտարբեր վերաբերմունքը ոչ առողջ զինվորների և նրանց կյանքի նկատմամբ։ Գումարտակի հրամանատարը Նարեկի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը արտահայտվել է անգամ նրա մահից հետո։ Զորամասում ներքին օրենք կա, եթե զինվոր է մահանում, տվյալ ստորաբաժանումը շարային քայլքի ժամանակ չի երգում։ Այդպիսով հարգում են մահացածի հիշատակը։ Նարեկի մահից օրեր անց Գումարտակի հրամանատարը հրահանգել է ճաշարան գնալիս բարձր երգել, հակառակ դեպքում սպառնացել է պատժել ենթականերին։ Զինծառայողները շոկի մեջ են ընկել, զարմացած իրար երեսի նայել, ինչպե՞ս կարելի է ոտքի տակ տալ Նարեկի հիշատակը։ Ընդդիմացել ու չեն երգել։

Կարենը թույլ բնավորությամբ զինվորի համբավ ուներ, նաև՝ իր մաքրությանը չէր հետևում։ Նարեկը դա չէր հանդուրժում, հագուստ ու պարագաներ էր տալիս, որ իրեն կարգի բերի, մաքուր տեսք ունենա։ Ասում են՝ Նարեկին շատ է հարգել, նրա անունով էր երդվում։ Մարինեն ապշած է, ո՞նց եղավ, որ Նարեկի անունով երդվողը նրան սպանեց․

«Կարա՞ն ինձ պատասխանեն։ Եթե իմանամ ինչ-որ տեղ ինքը թերացել ա․․․ չէ, չէ, իրանից բարի մարդ չկար, վերջի շապիկը կհաներ կտար իրանից վատ ապրողին, խեղճին կօգներ։ Ստեղ են ասում՝ օձը տաքացնողին ա կծում։ Իրա շորը տվել ա, որ հագնի, իրա ճաշը տվել ա, որ ուտի։ Սուտ ա սա, սուտ ա իմ երեխու գլուխը կերան, էսի վերևներից ա, բայց ինչի՞ չգիտեմ»։

Եղնիկների զորամասի հրամանատարությունն ակնհայտորեն իր մեղավորության բաժինն ունի։ Իմանալով, որ Կարեն Խաչատրյանն անադեկվատ վարք է դրսևորում, նրան զենք ու զրահ են հագցրել՝ ուղարկել առաջնագիծ։ Դա էլ բավական չէ, տվյալ մարտական հենակետում դեպքի պահին սպա չի եղել։ Նարեկ Ադիբեկյանի ծնողները վստահ են՝ եթե զորամասի հարամանատարությունը զգոն և ուշադիր լիներ, զինվոր որդուց չէին զրկվի։ Մարզպետունին որդու պահած դիրքերում գտնվելիս ծառայության նկատմամբ անլուրջ վերաբերմունքի է ականատես եղել․

«Ես բարձրացել եմ պոստեր, բարդակ ա մի այլ կարգի։ Աֆիցեռն ու զինվորը ոչ մեկ իրա գործը չի անում, տեսնում ես պոստ ա, բայց մարդ չկա պոստում կանգնած։ Եթե էդ տիպի բարդակ ա, բնական ա, որ երեխեքն իրար մեջ պետք ա կոնֆլիկտներ ունենան, իրար կսպանեն»։ Նարեկի մայրը ևս զորամասի ու բանակի ղեկավարությանն է մեղադրում որդու սպանության համար․

«Բանակի ղեկավարություն չկա։ Որտե՞ղ ա եղել բանակի ղեկավարությունը։ Տղես չէր մահանա, եթե պետություն լիներ, պոստում ղեկավարություն լիներ։ Ի՞նչ իմանամ, գուցե ղեկավարության մատն ա խառն ըտեղ։ Բոլորը պետք ա պատասխան տան, որովհետև էդ տղեն էդքան պլոճիկ չէր ունենա, որ ավտոմատը վերցներ ու խփեր իմ էրեխուն, էն էլ հետևից։ Ստեղ մի բան էն չի, ես չեմ հասկանում, ի՞նչ ա, հավի ճուտ ա, բերին տվին ծնողներին ասին վե՞րջ։ Իմ բալեն երկու տարի սահման պահի ու տուն չհասնի՞, խի՞»,- գրեթե ուժասպառ, սնքրնքալով ասում է Մարինեն։

Նարեկ Ադիբեկյանին սպանելու համար ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ընթանում է նախաքննության։ Կարեն Խաչատրյանը հիմա պահվում է Շուշիի բերդում։ Առաջիկայում նրան հոգեբուժարան են տեղափոխելու հետազոտության։ Տուժողի ծնողները չեն հավատում արդար քննությանը․

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում