Այս փոքրիկն իրականում բոլորովին էլ նորածին երեխա չէ. ահա դաժան իրականությունը
Մանկությունն այնպիսի հրաշալի օրեր ու հուշեր է նվիրում մեզ, որ մեծանալով շատերն են ցանկանում հետ վերադառնալ: Իսկ ահա Բրազիլիայում ապրում է աղջիկ, ով, հակառակ իր 31 տարիների, դեռ երեխա է: Մարի Աուդետեն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր հետամնաց է: Նա չի խոսում, չի քայլում, լրիվ երեխային բնորոշ վարք է ցուցաբերում:
Նա ունի այնպիսի հորմոնների պակասություն, որ եթե այդ խնդիրն ավելի վաղ հայտնաբերվեր, ապա նա նորմալ կզարգանար: Իսկ ծնողները, քանի որ չունեին գումար, հիվանդանոց են դիմել միայն, երբ աղջիկն արդեն 30 տարեկան էր: Բժիշկները կարծում են, որ նա կկարողանա զարգանալ միայն մասնակի՝ կկարողանա քայլել, ինքնուրույն ուտել, բայց հավերժ կմնա նորածին:
Նրա մայրը մահացել է 13 տարի առաջ, և խորթ մայրը աղջկան խնամում է այն օրից, ինչ ամուսնացել է հոր հետ:
Կինը կարծում է, որ նրա մասին հոգ տանելն իր առաքելությունն է: