Օդանավակայաններում նոր մշակված խորամանկություններ են արվում. ուշադիր եղեք զոհ չդառնալու համար
Այն երկրների օդանավակայաններում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների քանակը, վերջերս սկսել են նոր խորամանկություն անել, ինչի միջոցով մարդկանցից խաբեությամբ փող են կորզում:
Խաբեբաները օդանավակայանի աշխատողներն են, որոնք ճամպրուկները ստուգելու ընթացքում աննկատ կերպով այնտեղ փամփուշտ են տեղադրում և հետո ստուգման ընթացքում հայտնաբերում այն:
Զբոսաշրջիկներն ուշացումներ չունենալու պատճառով սովորաբար փող են առաջարկում ազատության համար:
Ապացուցել, որ դա խաբեություն է, ուղղակի հնարավոր չէ, այնպես որ, լավագույն տարբերակը ճամպրուկը հնարավորինս պինդ փակելն է, որպեսզի մինչ ստուգումն այն չկարողանան բացել: