Նրանք համարվում են աշխարհի ամենափոքրիկ և ամենայուրահատուկ ամուսնական զույգը. Ահա, թե ինչպիսի գեղեցիկ ընտանիք ունեն նրանք (Ֆոտոշարք, տեսանյութ)
Երբ այս հրաշալի զույգը որոշեց վերջապես ամուսնանալ, ողջ աշխարհը նրանց ծափահարեց կանգնած: Այս երջանիկները նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ դառնալով ամբողջ աշխարհում «ամենափոքր» ամուսնական զույգը:
Բրազիլացի ամուսիններ Պաուլո Գաբրիել դա Սիլվա Բարրոսը և Կատուսիա լոժ Հոսինոն սովորական ամուսիններ չեն:
Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի տվյալների՝ այս զույգի հասակն այնքան ցածր է, որ նրանք ստացել են «աշխարհում ամենափոքր ամուսնական զույգ» անվանումը:
Պաուլոն աշխատում է որպես իրավաբան-քարտուղար, իսկ Կատուսիան սեփական գեղեցկության սրահն ունի: Այս մարդիկ ծանոթացել են ծանոթությունների սայթում:
Նրանք անմիջապես սկսել են շփվել միմյանց հետ՝ փորձելով մոտիկից ճանաչել մեկը մյուսին:
«Հենց ես տեսա Կատուսիային, նա ինձ թվաց աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը, որին ես երբևէ տեսել էի: Նաև ինձ թվաց, որ դա սեր է առաջին հայացքից»,- պատմում է Պաուլոն և հավելում, թե Կատուսիան սկզբում մտածել է, որ ինքը նրան լուրջ չի վերաբերվել և փորձել է պարզապես սիրահետել:
Մինչդեռ Կատուսիան սեր զգացել է շատ ավելի ուշ. «Պաուլոյի հետ շփման առաջին իսկ րոպեներից, նա ինձ խիստ նյարդայնացնում էր: Նրա կատակներն այդքան էլ ծիծաղելի չէին, և նա շատ հաճախ փորձում էր իրեն ներկայացնել այնպես, ինչպես իրականում գոյություն չուներ: Արդյունքում ես նրան արգելափակեցի, և նա դադարեց ինձ նամակներ գրել»,- իր հերթին պատմում է Կատուսիան:
Երկարատև դադարից հետո Կատուսիան մի օր որոշում է Պաուլոյին արգելափակումից հանել: Նույն վայրկյանին տղան նրան գրում է «Բարև», ինչից հետո նրանց շփումը վերականգնվում է:
Շուտով Պաուլոն 300 կիլոմետր ճանապարհ է անցնում Կատուսիայի քաղաք հասնելու և նրա հետ հանդիպելու համար: Աղջիկը նրան խենթացնում է իր գեղեցկությամբ, մինչդեռ տղայի արտաքին տեսքն այդքան էլ դուր չի գալիս Կատուսիային:
Այդուհանդերձ, մի քանի օր անց նրանք սկսում են հանդիպել:
Այսօր նրանք աշխարհում ապրող շատ զույգերի նման երջանիկ են:
Միակ բանը, որով նրանք տարբերվում են մյուս ամուսիններից, դա այն է, որ այս զույգի ընդհանուր հասակը հինգ ֆունտից էլ պակաս է: Ուստի նրանք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված են որպես աշխարհում ամենափոքր ամուսնական զույգ: