Այս աղջկա մեղրամսից 3 օր անց ծնողները նրա համար գերեզման փորեցին. շոկային գաղտնիք, որի մասին լռել են շուրջ 30 տարի (Ֆոտոշարք)
35 տարի առաջ Ռուսաստանում մի ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանքեր: Մահացածների հարազատներին հրամայել էին լռել, ոչինչ չասել այդ ճակատագրական դեպքի պատճառների և հետևանքների մասին:
Ողջ էր մնացել միայն մեկ ականատես: Ականատես, ում այժմ ոչինչ չի խանգարում պատմել ճշմարտությունը:
1981 թվականին նորապսակներ Վլադիմիր և Լարիսա Սավիցկիները տուն էին վերադառնում մեղրամսից:
20-ամյա ամուսիններն իդեալական զույգ էին, և առջևում նրանց երջանիկ ընտանեկան կյանք էր սպասվում:
№811 չվերթի վայրէջքը «Комсомольска-на-Амуре» օդանավակայանում մոտենում էր ավարտին:
1981 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:56-ին, ճակատագրական Ан-24-ը օդ թռավ՝ Երկրի վրա թողնելով Լարիսայի և Վլադիմիրի երազանքները, որոնց այլևս վիճակված չէր իրականանալ:
5220 մետր բարձրության վրա 38 ուղևորներով ինքնաթիռին բախվեց Ту-16 ռազմական ռմբակոծիչը:
Մոտեցող ռազմական ինքնաթիռի ստվերը ոչ ոք չէր նկատել:
Ուղևորների մեծ մասն անմիջապես մահացան.
– Հարվածի ժամանակ մեր ինքնաթիռի վերնամասն ու թևերն անմիջապես անհետացան: Ճիչեր և գոռգոռոցներ կային,- պատմում է Լարիսան: – Ես թեքվեցի ամուսնուս կողմը և տեսա, որ նա մահացել է: Հրաժեշտ տվեցի նրան և սկսեցի պատրաստվել մահանալուն:
Հանկարծ աչքերիս առաջ հայտնվեցին «Հրաշքներ դեռ պատահում են» ամերիկյան ֆիլմի կադրերը. «Աղջիկը դեպի ներքև է թռչում ինքնաթիռի նստատեղի վրա նստած, ընկնում է ջունգլիների ծառերի վրա, – հիշում է Լարիսան: – Եվ այդպես, ես էլ որոշեցի բարձրանալ նստատեղի վրա, որպեսզի թեթևացնեմ հարվածը»:
Անշարժ նստած ինքնաթիռի նստատեղին՝ Լարիսան ութ րոպե շարունակ ներքև է ընկել ինքնաթիռի կտորների հետ՝ ամեն վայրկյան սպասելով սեփական մահվանը: Հանկարծ ներքևում արդեն ծառեր սկսեցին երևալ: Լարիսան կորցրեց գիտակցությունը:
– Աչքերս բացելով՝ ես տեսա ամուսնուս դեմքը: Նա նստած էր իմ դիմաց, երեք-չորս մետր հեռավորության վրա, – մինչ օրս սրտի մեծ ցավով հիշում է Լարիսան: – Այնպիսի տպավորություն էր, որ նա ցանկանում էր տեսնել ինձ, ցանկանում էր հրաժեշտ տալ:
Երկու օր Լարիսան անցկացրեց տայգայում, նա մարդկանց էր փնտրում՝ չհավատալով, որ իրեն կփրկեն: Երրորդ օրն աղջկան գտել են ձկնորսները: «Իմացա, որ հարազատներս իմ համար գերեզման են փորել: Գերեզմաններն ըստ ցուցակի փորել էին», – հիշում է Լարիսան:
Սովետական թերթերում այդ ողբերգության մասին ոչ մի խոսք չհայտնվեց: Երկու ինքնաթիռների բախման փաստն անմիջապես գաղտնիացվեց, արգելափակվեց ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից: Զոհվածների հարազատներին հրամայեցին լռել՝ նրանցից խլելով իրենց սիրելիների սուրբ հիշատակը հարգելը:
Երկար ժամանակ Լարիսայի հիվանդասենյակը հսկում էին հատուկ ծառայության աշխատակիցները՝ նրա մոտ չթողնելով նույնիսկ հարազատներին. «Մորս խորհուրդ էին տվել լռել», – ասում է Լարիսան: Միայն երկար տարիներ անց՝ 2000-ական թվականներին, այս ավիավթարի և անզգուշության կոպիտ հետևանքների մասին տեղեկություններ և մանրամասներ սկսվեցին տարածվել, ջրի երես դուրս գալ:
Այդ սարսափելի ողբերգությունից միակ ողջ մնացած կինը դեռ երկար ժամանակ պայքարել է բազմաթիվ վնասվածքների դեմ: Բայց մի քանի տարի անց նա տղա երեխա ունեցավ, կարողացավ վերստին սկսել իր կյանքը. մահացած ամուսնու մասին մտքերը ստիպում են կնոջն առաջ գնալ:
– Ես կարծում եմ, որ մեղավորները զինվորականներն են եղել։ Նրանք գծել են իրենց օդուղիներն առանց քաղաքացիական օդուղիները ստուգելու, – պատմում է Լարիսան: Օգոստոսի 24-ը միշտ նշում եմ որպես իմ երկրորդ ծնունդ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ իմ մի մասնիկը մնացել է այնտեղ, դեռ վայրէջք չի կատարել ու երբեք վայրէջք չի կատարի…