Հնդկական հարսանիքի անսովոր հրավիրատոմս. այսպիսի բան դուք հաստատ չեք տեսել (Ֆոտոշարք, Տեսանյութ)
Հնդկաստանի հարուստ խավը պատրաստ է գնալ ամեն ինչի, որպեսզի կազմակերպի ամենաշքեղ և թանկարժեք հարսանիքը: Ահա այդպիսիններից մեկն էլ որոշել էր կազմակերպել Հնդկաստանի ազգային կուսակցության նախկին առաջնորդներից մեկը՝ Գալի Ջանարդհան Ռեդդին: Նա հյուրերին այսպիսի հրավիրատոմսեր էր ուղարկել, որը բացելով՝ հատուկ այդ հարսանիքի համար գրված երգն էր միանում՝ Ռեդդիի, նրա կնոջ, որդու և հարսանցուի կատարմամբ:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի բնակչության 25 տոկոսը կամ 220 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: