Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Արտակ Մանուկյան. «Եթե ներդրողը «Նաիրիտը» դիտում է որպես անշարժ գույք, պետությունը դրանից շատ փոքր դիվիդենտներ կշահի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության՝ երեկ կայացած նիստում որոշում ընդունվեց «Նաիրիտ–2» ՓԲԸ–ին սեփականության իրավունքով պատկանող շենք–շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը անկախ գնահատողի կողմից գնահատված 626 միլիոն 900 հազար դրամ շուկայական գնով ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ա–Ս ինվեսթմենթս» ՍՊԸ–ին:

Հիմնավորման մեջ ասված էր, որ գույքային համալիրը տարիներ շարունակ չի շահագործվել և գտնվում է անմխիթար վիճակում, իսկ «Ա–Ս ինվեսթմենթս»–ը պատրաստակամություն է հայտնել ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար: Մասնավորապես՝ հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, հյուրանոցային համալիր և այլն: Միաժամանակ ընկերությունը ծրագրի իրականացման համար 7–10 տարիների ընթացքում կներդնի 7 միլարդ 500 միլիոն դրամ և կստեղծի 250 նոր աշխատատեղ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը պատասխանելով «Փաստ»–ի այն հարցին, թե «Նաիրիտի» վաճառքով երկիրը ինչ կորցրեց հարցին, նշեց, որ եթե ներդրողը այն դիտում է որպես անշարժ գույք, պետությունը դրանից շատ փոքր դիվիդենտներ կշահի, իսկ եթե դիտում է որպես արտադրական ցիկլ, ապա դրական փոփոխություններ կարելի է ակնկալել: Ըստ նրա՝ սա ինչ–որ առումով աշխուժացում կբերի, բայց դրանից հնարավոր չէ ակնկալել բավականաչափ որակյալ փոփոխություն և դեպի արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություն: Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել շուկաները և անվանացանկը՝ ավելի շատ ապրանքներ կամ ծառայություններ առաջարկի և ավելի շատ արտարժույթ գեներացնի:

««Նաիրիտը» բացի առևտրային գործունեությունից, նաև սոցիալական գործառույթ ունեցող հիմնարկ էր՝ շատ զբաղվածներ կային: Ժամանակին՝ որպես լուծարման հիմնավորում ներկայացվում էր համաշխարհային բանկի կողմից կատարված գնահատականը, բայց այդ գնահատականների հիման վրա ինչ–որ մոտեցումներ ամրագրելը, մի փոքր կոռեկտ չէ, որովհետև առաջինը՝ կառավարությունը առևտրային կազմակերպություն չէ և ունի մի շարք այլ սոցիալական երաշխիքներ ու գործառույթներ:

Այսօր պետությունը պետք է «Նաիրիտի» գործազուրկներին նպաստներ տա և վերապրոֆիլավորի: Իսկ որն ամենակարևորն է՝ մենք նման եզակի, հազվագյուտ մասնագետներ չունենք և չունենք կրթօջախներ, որտեղ այդ փորձը կփոխանցեն»,– նկատեց Մանուկյանը:

Ըստ նրա գործընթացն ինչ–որ առումով դրական երևույթ է, քանի որ վերականգնում տեղի կունենա, բայց հասկանալի է նաև, որ նույն ծավալներով կամ նույն սկզբունքներով չի իրականացվի, ինչ նախկինում էր. «Եթե որոշում են ամբողջովին վերապրոֆիլավորել, դրան սկեպտիկորեն եմ մոտենում, եթե որոշում են պրոֆիլը հարակից ճյուղերով փոխել, ապա հյուրանոցային համալիրը ես այդ նույն կոնտեքստում չեմ տեսնում: Քիմիայի, կաուչուկի ոլորտներն ավելի կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար:

Եթե նայենք ռազմավարական տեսանկյունից՝ պետք է ուսումնասիրել արտադրամասերը փոքր լինեն, թե մեծ, կա՞ն արդյոք արտահանման շուկաներ, թե միայն ներքին սպառման համար է: Ընդհանրապես ամեն երկիր մրցունակ է, երբ կարողանում է մի բան արտահանել և վաճառել դրսում, ներքին պահանջարկը երկարաժամկետ տնտեսական աճին շատ քիչ նպաստի:

Եվ ամենակարևորն այն է, որ հասարակությունն այդպես էլ չիմացավ՝ ինչ եղավ վատնած միլիոնների հետ, կայի՞ն արդյոք այդտեղ չարաշահումներ, պատշաճ ուսումնասիրություն այդ մասով ևս չի իրականացվել»,– նշեց նա՝ հիշեցնելով ու զուգահեռներ տանելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ. «Համալիրի վերաբերյալ էր ներդրումային նախագիծ կար, սակայն այն ՊՆ ենթակայության ներքո անցավ: Հետո ներկայացվեց, թե մասնավոր ներդրող է գալու, բայց այդտեղ ոչ մի փոփոխություն կամ շինարարություն ես չեմ տեսել»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում