Առաջին սեքս. ինչպե՞ս հեշտացնել ցավոտ զգացողությունները
Հաճախ տրվող հարցեր. Առաջին սեքս. ինչպե՞ս հեշտացնել ցավոտ զգացողությունները
Որոշ ժամանակ (շաբաթներ, ամիսներ) նախքան դեֆլորացիան օգտակար կլինի աստիճանաբար ձգել-թուլացնել կուսաթաղանթը` քնքշանքների ժամանակ մատը հեշտոց մտցնելով և շրջանաձև շարժումներ անելով (ցավային զգացողությունների դեպքում սեղմումը թուլացնել): Բարակ և առաձգական թաղանթի բացվածքը այդ կերպ կարելի է լայնացնել համապատասխան մեծության:
Առաջին սեքս. ինչպե՞ս հեշտացնել ցավոտ զգացողությունները (18+)
Եթե առնանդամը մտցնելիս այնուամենայնիվ դիմադրություն է զգացվում, ապա կարելի է աղջկան տալ գործողությունների ազատություն, օրինակ` աղջիկը կարող է նստել պառկած տղամարդու վրա` գտնվելով «մեջքով դեպի նա» դիրքում: Ընդ որում նա կարող է վերահսկել իր շարժումները` կախված զգացողություններից:
Դեֆլորացիան անպայման չէ իրականացնել միանգամից: Ուժեղ ցավի դեպքում այդ գործընթացը կարելի է բաժանել մի քանի ժամերի կամ օրերի: Քանի որ կուսաթաղանթը բավականին առաձկական է, ապա ամեն փորձի հետ ճեղքվածքն ավելի լայնանում է, միաժամանակ անցնում է աղջկա վախը ցավի հանդեպ: Եթե մի քանի փորձից հետո հնարավոր չի լինում առնանդամը մտցնել, իսկ ցավը չի թուլանում (ինչը սովորաբար լինում է մասսիվ, սերտաճած կուսաթաղանթի դեպքում), ապա հարկ է դիմել գինեկոլոգի: Հնարավոր է, որ նման կուսաթաղանթը հեռացվի բժշկական եղանակով:
Չի կարելի փորձել լուծել հարցը մեկ ուժեղ սեղմումով. Դա կարող է հանգեցնել հեշտոցի պատի ճեղքվածքի, իսկ շատ ուժեղ ցավը, հնարավոր է, ատելություն առաջացնի աղջկա մոտ սեքսի հանդեպ:
Կուսաթաղանթի պատռումից հետո խորհուրդ է տրվում որոշ ժամանակ հրաժարվել սեքսից, որպեսզի վնասված մասերը հասցնեն լավանալ:
Շարունակությունը՝ Այստեղ