Կինը լքեց հաշմանդամ ամուսնուն 3 երեխաների հետ․ նա չհանձնվեց և ստիպեց ողջ աշխարհին ծափահարել իրեն (Ֆոտոշարք)
Ամուսնանալիս միշտ պետք է հիշել սեփական խոստման մասին առ այն, որ պետք է միասին լինել թե ուրախության, թե տխրության պահին: Այնուամենայնիվ, կան զույգեր, որոնք իրենց մեջ ուժ չեն գտնում միասին հաղթահարել առօրյա խնդիրներն ու խոչընդոտները:
Ստորև ներկայացվող պատմությունը հենց այդպիսի մի զույգի մասին է:
Նախկին ղազախ անասնապահ Ռախաթբեք Ուսենկոժովը լուրջ վնասվածք ստացավ, որից հետո գամվեց հաշմանդամի սայլակին:
Պատկերացրեք նրա վիճակը, երբ կինը հանկարծ հայտարարում է, որ այլևս չի կարող մնալ նրա կողքին և հաղթահարել բոլոր դժվարությունները:
Նա հեռացավ՝ հիվանդ ամուսնուն թողնելով երեք երեխայի հետ: Վերջիններս հզոր խթան դարձան հոր համար:
Խեղճ տղամարդը գիտակցում էր, որ պետք է հույսը դնի միայն ինքն իր վրա, եթե ցանկանում է, որ իր երեխաները մեծանան առողջ ու երջանիկ:
Բայց ինչ կարող էր նա անել, եթե շարժվելու հնարավորություն չուներ:
Նման դեպքում լավ է հույսը դնել սեփական ձեռքերի վրա, որոնք հաշմանդամություն ունեցող տղամարդուն չդավաճանեցին:
Ռախաթբեքը սկսեց բնական կաշվից պայուսակներ կարել: Սկզբում նա նման մի պայուսակ կարեց մոր համար, հետո աստիճանաբար սկսեց ստեղծագործել:
Սկզբնական շրջանում վաստակած գումարը բավարարում էր միայն ուտելիքին, ուստի անհրաժեշտ էր զարգացնել գործը:
Ընտանիքի կյանքն արմատապես փոխվեց, երբ տղամարդը որոշեց իր պայուսակները ցուցադրել Աթ-Բաշինսկ փառատոնի ընթացքում:
Ռախաթբեքի աշխատանքները միանգամից սիրվեցին և գնահատվեցին մարդկանց կողմից, արդյունքում նա այսօր դարձել է նորաձևության աշխարհի հեղինակավոր պայուսակ արտադրողներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց` Rednews.info-ն