Աշխարհի ամենասարսափելի բանտերը, որտեղ տիրում են անմարդկային դաժանություններ
Լա Սաբանետա, Վենեսուելա
Հարավային Ամերիկայում գտնվող Լա Սաբանետա բանտը համարվում է ամենադաժան բանտերից մեկը: 1994 թվականին այս բանտում բռնության զոհ դարձավ 108 բանտարկյալ: Այն նախատեսված է 15000 բանտարկյալի համար, բայց այժմ այնտեղ նրանց թիվը հասնում է 25000-ի: Օրենքներն այս բանտում չափազանց խիստ են:
Թադմորյան բանտ, Սիրիա
Այն հայտնի է իր դաժան պատմություններով: Թադմոր նշանակում է «ավերակ»: Արաբերեն այն մեկնաբանվում է նաև որպես մահ, սարսափ, խենթություն: Այն ոչնչացվել է 2015 թվականին:
Ճամբար 22, Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեան ինքնին հեռու է ժամանակակից աշխարհից և համարվում է ամենավատ վայրերից մեկը: Ճամբար 22-ի բանտարկյալները հիմնականում քաղաքական բանտարկյալներ են, որոնք շատ հաճախ լինում են անմեղ մարդիկ: Ըստ օրենքի՝ այստեղ նույնիսկ բանտարկյալի ընտանիքի անդամներն են ձերբակալվում և մնում բանտում մինչև 3 սերունդ: Բանտարկյալները ենթարկվում են տանջանքների:
Աշխատանքային գաղութ Մասանցզյա, Չինաստան
Այն համարվում է ամենադաժան բանտերից իր տանջանքներով, ստրկային աշխատանքներով: