Ահա ամենաբարձր նվազագույն աշխատավարձ ունեցող 10 երկրները․ իսկ ո՞ր տեղում է Հայաստանը ողջ աշխարհում
Կախված երկրի զարգացվածության աստիճանից և մի շարք այլ գործոններից, յուրաքանչյուր պետություն սահմանել է նվազագույն աշխատավարձի շեմ, որից ավելի քիչ չի կարելի վարձատրել մարդուն։ Օրինակ՝ Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձն այս պահին 55․000 դրամ է, մինչդեռ օրինակ՝ Չեխիայում մոտավորապես 275․000 դրամ։ Կան նաև երկրներ, ուր այդ համակարգը շատ խառն է կամ էլ առհասարակ բացակայում է․ Հնդկաստանում կա նվազագույն աշխատավարձի 1202 շեմ։
Ահա ձեզ ենք ներկայացնում ամենաբարձր նվազագույն աշխատավարձ ունեցող 10 երկրներին։
10․ Միացյալ Թագավորություն
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,13
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 38,1
9. Սան Մարինո
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,22
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 37,5
8. Նիդերլանդներ
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,29
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 40
7. Բելգիա
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,31
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 38
6. Իռլանդիա
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,79
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 39
5. Նոր Զելանդիա
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $10,96
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 40
4. Ֆրանսիա
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $11,03
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 35
3. Մոնակո
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $11,58
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 39
2. Լյուքսեմբուրգ
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $13,05
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 40
1. Ավստրալիա
Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար՝ $13,59
Շաբաթական աշխատաժամերի քանակը՝ 38