Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը՝ ՕԵԿ–ի հետ համագործակցության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի տարբերություն ՕԵԿ–ի, «Ժառանգություն» կուսակցությունը հայ իրականության մեջ հենց սկզբից առանձնացավ իր ներքին ժողովրդավարական սկզբունքներով: Բացի այդ, հայկական քաղաքական դաշտին տվեց թե՛ քաղաքական դեմքեր, թե՛ անուններ: Այսինքն, «Ժառանգությունը» երբեք էլ չդարձավ այն կոնսերվատիվ, եսակենտրոն և միաբևեռ քաղաքական ուժը, որը կարող էր վախենալ բազմակարծությունից կամ ներքին գաղափարական հակասություններից:

Իհարկե, ժամանակի ընթացքում եղան նաև կուսակցությունը լքողներ, բայց նրանցից ոչ մեկն էլ երկրի քաղաքական անցուդարձից չմեկուսացավ: Ընդհակառակը՝ քաղաքական ու հասարակական ներկապնակը հարստացրեց նոր գույնով ու տեսակով` շարունակելով ընթանալ երկրի քարացած համակարգը բարեփոխելու ճանապարհով:

Ի դեպ, կրկին ի տարբերություն ՕԵԿ–ի, «Ժառանգություն» կուսակցությունում նախագահների, փոխնախագահների աթոռները հավերժ չեն: Որպես ապացույց, հիշեցնենք` օրերս «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց կուսակցության նախագահ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ քաղաքական խորհրդի պատասխանատուն:

Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամը չէ, որ ինքն ընտրվում է կուսակցության նախագահ: 2009–2010 թվականներին էլ է ղեկավարել կուսակցությունը: Դիտարկմանը, թե ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունն առանձնապես ակտիվ չէր, ընտրություններից հետո հնարավո՞ր է ավելի ակտիվանա, «Ժառանգության» ղեկավարը պատասխանեց.

«Համաձայն չեմ և չեմ ընդունում այդ հարցադրումը, քանի որ «Ժառանգությունը» ակտիվ է եղել այնքանով, որքանով երկրում քաղաքական պրոցեսներն են ակտիվ եղել: Մեր կուսակցությունն իր ստեղծման օրվանից միայն պայքարող կուսակցություն է եղել և այդպիսին էլ մնալու է: Մենք արմատական բարեփոխումների կողմնակից ենք եղել, այդպիսին էլ մնալու ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի, արմատական բարեփոխումների միջոցով կարողանանք ազատականացնել և՛ տնտեսությունը, և՛ քաղաքական դաշտը, և՛ արդար դատական համակարգ կարողանանք ձևավորել, և՛ փորձենք անվտանգության խնդիրները լուծել»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Արմատական փոփոխություններ ասելով` քաղաքական գործիչը նկատի ունի երկրի ներսում համակարգային փոփոխություն՝ նոր Սահմանադրության ընդունման միջոցով: Նրա խոսքով Հայաստանը դեռևս Սահմանադրություն չի ընդունել, քանի որ բոլոր Սահմանադրությունների հանրաքվեներն էլ կեղծված են եղել:

«Ե՛վ 1995 թվականինը, և՛ 2005–ինը, և՛ 2015–ինը: Բոլորն էլ կեղծիքներով են ընդունվել: Ոչ մեկն էլ ժողովրդի կողմից չի ընդունվել: Ինչ վերաբերում է Սահմանադրության բովանդակությանը, ապա դա էլ պետք է արմատապես փոխվի, քանի որ ներկա կառավարման համակարգը Սահմանադրությամբ, օրենքներով և գործընթացներով միտված է նրան, որ ընդամենը մի քանի ընտանիք կարողանա ամբողջ հանրային ռեսուրսը կենտրոնացնել իր ձեռքում: Բայց մեզ պետք է այնպիսի կառավարման համակարգ, որտեղ հանրային և բնական ռեսուրսները կծառայեն բոլոր քաղաքացիների և պետության կարիքները հոգալուն»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ առաջիկայում բոլոր այն կուսակցությունների հետ, ովքեր արմատական բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, փորձելու են ընդդիմադիր միասնական դաշտ ստեղծել: Բայց, պայքարի ճանապարհին պետք է ոչ թե կուսակցություններն իրար կողքի կանգնեն, այլ կարողանան միասնական պայքարել:

«Մեկ բան միանշանակ է, որ Հայաստանն ունի կառավարման համակարգի փոփոխության մեծագույն կարիք, և եթե դա տեղի չունենա, ապա 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները նորից կեղծված են լինելու: Եվրամիության հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագիր, որտեղ խոսվում է ժողովրդավարական արմատական փոփոխությունների մասին: Մենք պետք է փորձենք այդ արմատական փոփոխությունները կյանքի կոչել՝ չպետք է ունենանք քաղբանտարկյալներ, մոնոպոլացված քաղաքական և տնտեսական դաշտ»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Քաղաքական գործիչը ո’չ բացառեց, ո’չ հաստատեց ՕԵԿ–ի հետ հետագա քայլեր իրականացնելու հավանականությունը, քանի որ ավելի կարևորում են կուսակցությունների սկզբունքների և ծրագրերի համադրումը: Խոսելով բարեփոխումների ծրագրերը դանդաղ շտապելով իրականացնելու մասին` Ա. Մարտիրոսյանն ասաց.

«Դանդաղ շտապելու հետևանքով մեր երկիրը ոչ միայն որակական փոփոխությունների է ենթարկվում, այլև՝ քանակական: Ուստի, ոչ թե պետք է դանդաղ շտապենք, այլև շատ արագ պետք է գործենք, քանի որ բազմաթիվ ճահճացած հարցեր ունենք, որոնց լուծումները պետք է արագ տրվեն: Կհաջողվի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց որ այլընտրանք չկա, միանշանակ է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում