Անցյալի 15 ամենախենթ բժշկական պրոցեդուրաներն ու դեղամիջոցները. ավելի լավ է միանգամից ինքնասպան լինել
Կոկորդիլոսի կղանք
Համարվել է, որ դա արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոց է: Բայց մենք չգիտենք՝ այն ինչպես են օգտագործել:
Կետչուպ
1830-ական թթ. ոմն Արչիբալդ Մայլզը հայտարարել է, որ լոլիկի մեջ հայտնաբերել է նյութ, որով կարելի է փորլուծություն բուժել:
Մկան ֆարշ
Պատկերացրու, որ Հին Եգիպտոսում ես, և ատամդ ցավում է: Ատամիդ վրա մկան ֆարշ դիր:
Գորտնուկների դեմ միջոց
Մկներն ընդհանրապես համարվել են բուժիչ կենդանի: Օրինակ՝ Անգլիայում մկներին մեջտեղից կիսել են և մկան կեսը քսել գորտնուկի վրա՝ հույսով, որ այն կվերանա:
Մկնդեղ
Անցյալում մկնդեղով մալարիան են «բուժել», իսկ կանայք Վիկտորիանական դարաշրջանում այն նույնիսկ օգտագործել են որպես կոսմետիկա:
Բորբոսնած հաց
Ու նորից Հին Եգիպտոս. բորբոսնած հացն օգտագործել են վերքերի ախտահանման համար: Դա իմաստ ունեցել է, քանի որ որոշ սնկեր իսկապես արգելափակում են վտանգավոր բակտերիաների առաջացումը:
«Համակրանքի փոշի»
Այդ փոշով բուժել են կտրող զենքով ստացած վերքերը: Դրա բաղադրության մեջ եղել են՝ անձրևորդեր, խոզի ուղեղ, ժանգ և մումիֆիկացված մնացորդներ:
Մարիանի գինի
Այս գինին առաջին անգամ պատրաստել է իտալացի քիմիկոս Անջելո Մարիանին: Նա կարմիր գինուն ավելացրել է կոկայի տերևներ և բժշկական արտոնագիր է ստացել այդ «տոնուս հաղորդող միջոցի համար»:
Լեզուն կտրել
Այդպես XVIII դարում բժիշկները փորձել են պայքարել կակազելու դեմ: Լեզվից ամբողջ կտորներ են կտրել:
Շան կղանք
Մի ժամանակ դրա միջոցով փորձել են բուժել անգինան: Այն պետք է պարտադիր լիներ չորացրած և սպիտակ:
Շնաձկան աճառ
1950-ական թթ. գիտնականնրը պարզել են, որ շնաձկները քաղցկեղով չեն հիվանդանում, և անմիջապես էնտուզիաստները սկսել են շնաձկան աճառ ուտել՝ հուսալով, որ այդպիսով սարսափելի հիվանդությունն իրենց կշրջանցի:
Հանգստացնող սիրոպ
«Միսիս Ուինսլոու հանգստացնող սիրոպը» մի ժամանակ բավական տարածված է եղել: Միջոցի բաղադրութան մեջ եղել է մորֆին և ալկոհոլ:
Սնդիկ
XX դարի սկզբին սնդիկն օգտագործել են սիֆիլիսի բուժման համար: Ատամների կորուստը, նյարդաբանական խանգարումները, խոցերը պարզապես կողմնակի ազդեցություն են եղել:
Ատամները հանել
Ամերիկացի հոգեբույժ Հենրի Էնդրյուս Քոթթոնը համոզված է եղել, որ հոգեկան հիվանդությունները մեր օրգազնիզմը գրոհած վարակների հետևանք են, ուստի հեռացրել է իր հիվանդների բոլոր ատամները, նշագեղձերը, փայծաղը և այլ «պոտենցիալ վտանգավոր» օրգաններ:
Շիկացած երկաթ
Սարսափելի է եղել, եթե Միջնադարում թութք է առաջացել: Այն բուժել են այդ թվում՝ շիկացած երկաթով: