Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Экономика

ԼՂՀ հիմնախնդիր. դառնալ սուվերեն` ահա միակ ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ուզում ես, որ դիմացինդ հարգի քեզ, նախ պետք է ինքդ քեզ հարգես: Միջմարդկային հարաբերություններում գործող այս ոսկե կանոնը գործում է նաև միջպետական մակարդակում: Երբ գիտես, թե ինչ ես ուզում, երբ ունես հստակ ռազմավարություն, ծրագիր, անկախ նրանից, դա գործընկեր երկրներիդ դուր է գալիս թե ոչ, նրանք հաշվի են նստում քեզ հետ: Միով բանիվ, եթե սուվերեն պետություն ես, գիտես, որ կոնկրետ այս տարածքում դու ունես այս և այս իրավունքները, իսկ դիրքորոշումդ էլ հստակ է ու աներկբա, դիմացինդ սկսում է քեզ հետ կառուցել հարաբերություններ, որոնք արժանապատիվ են թե նրա, թե ամենակարևորը` քեզ համար:
Սեփական անվտանգությունն ու պաշտպանվածությունը հովանավորի ձեռքում տեսնելու մեր` արդեն ավանդական դարձած մտածողությանը, ներքուստ ուժեղ չլինելու, ռազմավարություն չունենալու, սեփական իրավունքները վախից, չհասկանալուց կամ ուրիշի վրա հույս դնելուց այլոց զիջելու, սեփական քայլերի համար պատասխանատվությունից խուսափելու մեր արատավոր աշխարհընկալմանն աշխարհը հակադրում է սուվերեն լինելը: Իսկ սուվերեն լինելը իրավունքների, խնդիրների հստակեցում է, ռեսուրսների ստացում:
Մենք հաճախ ենք համեմատություն անցկացնում մեր ու հրեաների միջև: 2000 տարի շարունակ հրեաներն էլ են առաջնորդվել մեզանում դեռևս գործող տրամաբանությամբ: Բայց հետո հասկացել են, որ եթե չես հրաժարվում հովանավոր գտնելու, նրան ծառայելու միջոցով պաշտպանություն գտնելու և անվտանգություն ձեռք բերելու աշխարհընկալման այդ մոդելից, եթե ինքդ տեր չես կանգնում քո իրավունքներին, երբևէ չես դառնա այն սուբյեկտը, որին որևէ մեկը կճանաչի և որի հետ կհաստատի արժանապատիվ ու փոխշահավետ հարաբերություններ:
Ու ի լուր աշխարհի հայտարարել են` սա մեր հողն է, որի վրա ցանկանում ենք պետություն կառուցել, այսինքն` կոնկրետ տարածքում հստակեցրել են իրենց իրավունքը: Բնականաբար, հարևան երկրներն այդ լուրից չեն ցնծացել: Ու հինգ արաբական երկիր միասին հարձակվել են Իսրայելի վրա: Այն ժամանակ հրեաներն ընդամենը 200000 էին, իսկ արաբները` մոտ 100 մլն: Բայց կարողացել են բոլորին դեմ գնալ ու ստացել են Քեմփ–Դեվիդյան համաձայնությունը` միջազգային ուժերի միջնորդությամբ Եգիպտոսին են վերադարձրել Սինայի թերակղզին, ինչի դիմաց ճանաչվել է իրենց անկախությունը: Ու միջազգային հանրությունը հասկացել է, որ այս երկիրը սուվերեն է, հստակ գիտի իր իրավունքները և կարողանում է դրանք պաշտպանել: Ու քանի որ, ինչպես արդեն գրել ենք, միջազգային հարաբերությունները կառուցվում են ազգային շահի և ուժի բալանսի վրա, իսկ հրեաներն էլ հստակ ձևակերպել են իրենց ազգային շահը, ուստի միջազգային հանրությունը նրանց սկսել է տրամադրել ռեսուրսներ` ուժի բալանսը պահպանելու համար: «Միայն անցած տարի ԱՄՆ–ն Իսրայելին տրամադրել է 40 մլրդ դոլար` 10 տարի ժամկետով: Նման ռեսուրսներ ստանում է միայն սուվերեն երկիրը»,– վստահ է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Սուվերենիզացիայի ճանապարհ անցել ենք նաև մենք, ավելի ճիշտ` Ղարաբաղը: 1988–ի շարժումը սուվերենիզացիայի առաջին փուլն էր: Արցախի ժողովուրդն ի լուր աշխարհի հայտարարեց, որ այլևս չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում, ցանկանում է միանալ մայր Հայաստանին: Ադրբեջանն ու Խորհրդային Միությունը, քանի դեռ այն կար, հարձակվեցին ու փորձեցին զենքի ուժով հետ խլել սեփական հողում ըստ ցանկության ապրելու մեր իրավունքը: Այդ օրերին մենք որդեգրեցինք հստակ ռազմավարություն` միակ ելքը թուրքին ջարդելն է, նրան կանգնեցնելու այլ ճանապարհ չկա: Այդ ռազմավարությունն իրեն արդարացրեց` ԼՂ–ն իրեն հայտարարեց անկախ պետություն, Ադրբեջանն ստիպված եղավ կնքել զինադադարի պայմանագիր: Աշխարհն ստիպված եղավ ճանաչել ԼՂ–ն որպես գործոն: Անկախություն հռչակելուց, սուվերեն դառնալու ճանապարհն ընտրելուց հետո բացահայտ, նաև ոչ բացահայտ կերպով ԼՂՀ–ն աշխարհից ստանում է ֆինանսական ու ռազմական ռեսուրսներ: Այսօր Ղարաբաղն ունի 400 տանկ, իսկ Հայաստանը` ընդամենը 120: Սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը տեսնելով միայն սեփական ձեռքերում` Արցախը չցանկացավ, որ իր տարածք օտար զորք մտնի, օտար ռազմաբազա տեղակայվի: Այսօր ամենևին էլ պատահական չէ, որ ԱՄՆ–ի նահանգները ճանաչում են ԼՂ անկախությունը: Կամ որ Ալիևը դժգոհում է` ինձ ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Մի կողմ թողնելով միջազգային շահերն ու խաղերը` ակնհայտ է` նա, ով հստակ գիտի իր իրավունքները, ունի դրանց տեր կանգնելու պատասխանատվություն և պատրաստակամություն, աստիճանաբար դառնում է միջազգային հարաբերությունների սուբյեկտ:
Այսօր պարզ երևում է, թե մենք ինչպես ենք մեր ինքնիշխանությունը մաս–մաս տալիս ուրիշներին: Այլ երկրների հետ միասնական պաշտպանական համակարգեր ստեղծելը, տնտեսության կարևորագույն ճյուղերը գրեթե ամբողջությամբ մեկ այլ պետությանը հանձնելը, սեփական սահմանների պաշտպանությունը օտարի միջոցով կազմակերպելը, միջազգային կառույցներում մեկ այլ երկրի խոսափող դառնալը ու շատ ու շատ այլ իրողություններ մեզ աստիճանաբար հեռացնում են ինքնիշխան, այն է` իրապես ազատ և անկախ լինելու մեր երազանքից:
Որպեսզի փոխենք իրավիճակը, պետք է փոխենք մեր մտածողությունը: Պետք է ունենանք պետության կայացման հստակ ծրագիր, պետք է ունենանք ճշգրտված ու կոնկրետացված իրավունքներ և ստիպենք աշխարհին ճանաչել այդ իրավունքները: Ամբողջ աշխարհը մեր դեմ չէ: Կան երկրներ, ում հետ մեր շահերը համընկնում են: Պետք է կարողանանք համոզել նրանց ճանաչել մեր իրավունքները, մեր սուվերենությունը: Ոչ ոք չի ասել, թե հեշտ է լինելու: Պարզապես այլ տարբերակ չկա: Կամ` հանձնվում ես, զիջում իրավունքներդ, կամ` ստիպում, որ հարգեն քեզ, ճանաչեն սուվերենությունդ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: