Աղջիկը երկար ժամանակ քնում էր իր սիրելի հսկա օձի հետ, մինչև չնկատեց, որ կենդանին նիհարում է. ահա, թե ինչ էր տեղի ունենալու (Ֆոտոշարք)
Շատ ընտանիքներում կան սիրելի կենդանիներ, որոնց հետ տան տերերը երկար ժամանակ են անցկացնում: Փաստ է, որ մարդիկ դեմ չեն, եթե կենդանիները քնեն իրենց հետ նույն անկողնում:
Մի բան է, երբ տան տերը նախընտրում է կատվի կամ շան, այլ բան է, երբ ոմանք նախընտրում են ինչ-որ հատուկ բան:
Այս կինը որոշել է գաղտնի պահել իր անունը, բայց նրա պատմությունը լուրջ նախազգուշացում կարող է լինել շատերի համար:
Ինչ էլ, որ ասեն ընտանի կենդանիների տերերը, սակայն վայրի բնության մեջ գիշատիչ համարվող կենդանիներից պետք է զգուշանալ:
Այս կինն այնքան էր սիրում իր պիթոնին, որ ամեն տեղ տանում էր իր հետ, ավելին՝ նրանք միասին էին քնում:
Որոշ ժամանակ անց պիտոնի տիրուհին նկատում է, որ կենդանին սկսել է նիհարել և հրաժարվել սնունդից: Այդ ժամանակ նա վերցնում է իր պիթոնին և տանում նրան անասնաբույժի մոտ: Փորձառու անասնաբույժը կնոջը մի քանի հարց է տալիս և պարզում, որ նա քնում է կենդանու հետ միասին:
Պարզվում է, սողունը դադարել է սնվել, որպեսզի տեղ ազատի իր որովայնում և հարմար պահին կուլ տա տիրուհուն: Անասնաբույժը կնոջը բացատրում է, որ երկար ժամանակ քնելով միասին՝ կենդանին աչք է դրել տիրուհու մարմնին, ուստի որոշել է ուտել նրան:
Իսկապես այս կնոջ բախտը բերել է, որ ժամանակին է նկատել սողունի ոչ նորմալ պահվածքը: Միևնույն ժամանակ դժվար է մեղադրել պիթոնին, քանի որ նրա կենդանական բնազդը վաղ թե ուշ արթնանալու է: