Դպրոցում այս աղջկան այնքան չէին սիրում, որ մազերի վրա սոսինձ լցրեցին. Տեսեք, թե ինչ պատասխան տվեց աղջիկը նրանց (Ֆոտոշարք)
Հանա Քոմբսին դպրոցում ծաղրուծանակի էին ենթարկում, ինչպես շատ այլ աղջիկների։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, անցավ մարդկայնության դեմ ոտնձգության բոլոր հնարավոր սահմանները։ Երբ Հանան դուրս էր գալիս դպրոցից, համադասարանցիները վազեցին նրա հետևից ու գլխին սոսինձ լցրեցին։ Ցավը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան, անտանելի էր։
Հանայի մազերը ստիպված եղան մասամբ կտրել։
«Ես կորցրի հենց այն, ինչն ամենից շատ էր ինձ դուր գալիս։ Շատ էի սիրում մազերս։ Անկեղծ որ ասեմ՝ մազերս միակ բանն էին, որ սիրում էի իմ մեջ»,- խոստովանում է Հանան։ Բավական ժամանակ պահանջվեց, մինչև աղջկա գլխի քիմիական այրվածքներն իսպառ վերացան։ Երեխան օրեր շարունակ դասի չէր գնում։ Իսկ նրա հայրը՝ Քրիստիան Գրիմերը, անդադար զանգում էր դպրոցի տնօրենին, որպեսզի համոզվի, որ դստերը վիրավորածները խստագույնս պատժվեն։ Հանայի պատմությունը լսելով՝ ոմն վարսավիր որոշեց նրա համար ոճավոր սանրվածք անել՝ միանգամայն անվճար։
Հանան ծնողների հետ Ֆեյսբուքում Justice For Hannah («Արդարություն հանուն Հանայի») անվամբ քարոզարշավ ծավալեց, որի նպատակն էր աջակցել համադասարանցիների մշտական ծաղրուծանակից տառապող երեխաներին։
«Ես ուզում եմ օգնել մարդկանց,- ասում է 15-ամյա աղջիկը։- Քչերն են ընդունակ առանց կողմնակի աջակցության իրենք իրենց պաշտպանելու, այնինչ ինձ հետ նրանք կարող են ցանկացած ժամանակ խոսել։ Ես, իհարկե, ընդամենը անչափահաս եմ, բայց արդեն շատ փորձություններով եմ անցել։ Ըստ իս, դա ինձ բավական հասունացրել է, որպեսզի կարողանամ հոգեպես օգնել տուժածներին, իսկ նրանց նեղացնողներին՝ դարձնել ավելի բարեիսիրտ»։
Լավ է, որ մատաղ սերունդը, բարդ իրավիճակներից դուրս գալով, կոփվում է իսկական կյանքի համար։