Տղամարդը 110$-ի բենզին լցնելուց հետո՝ հասկացավ, որ իր ողջ գումարը թողել է տանը. Այդ ժամանակ նրան մոտեցավ մի անծանոթ և շատ հասարակ հարց տվեց…
Այսօր, երբ համացանցը հասանելի է շատերին, մենք, առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու, կարող ենք տեղեկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրում:
Շատ հաճախ մենք ԶԼՄ-ներով վատ լուրերի մասին ենք լսում, բայց երբեմն էլ այդ գործակալություններն ուրախացնում են:
Երբեմն հոդվածներում կարելի է գտնել նաև մտերիմներին օգնելու մասին: Մի բան է նայել այդ տեսանյութերը, մեկ այլ բան է իրականում օգնելը:
RedNews-ի փոխանցմամբ՝ Թայսոն Կրոլին չէր կարողանում վճարել բենզինի համար: Նախօրեին նա փոխել էր քարտը և այն մոռացել տանը:
Ահա, թե ինչ է գրում Թայսոնը.
«Երեկ ես փողերս տեղափոխեցի նոր քարտի վրա, սակայն հետո, երբ գնացի մեքենան լիցքավորելու, տեսա, որ նոր քարտը մոռացել եմ տանը: Ես փորձեցի ստեղծված անհարմար իրավիճակից դուրս գալ բջջային հավելվածի միջոցով, բայց ես չկարողացա հիշել գաղտնաբառը:
Այնպես, որ ամեն ինչ սկսեց ավելի լրջանալ, ես սկսեցի անհանգստանալ, իսկ շունն անդադար հաչում էր»:
Բոլորի հետ էլ նման բաներ պատահում են, բայց ոչ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է 109,91 դոլարի մասին:
Հանկարծ Թայսոնին է մոտենում անծանոթ տղամարդ և հարցնում.
-Օգնե՞մ ձեզ:
Երիտասարդը հանում է իր քարտը և վճարում Թայսոնի փոխարեն:
Վերջինս զարմանում է տղայի արարքից և նրա հեռախոսահամարը խնդրում, որպեսզի հնարավորության դեպքում վերադարձնի այդ գումարը:
Երիտասարդը չի մերժում տղամարդուն և վերցնում է չեկն ու ինչ-որ բան գրում:
Թայսոնը գրությունը կարդում է տանը և շուտով հասկանում, որ այնտեղ ոչ մի հեռախոսահամար էլ չկա, փոխարենը թղթի վրա գրված էր.
«Դու էլ նույն կերպ վարվի՛ր»:
Թայսոնն այդ մասին գրում է ֆեյսբուքում:
«Հիշե՛ք, կյանքում գլխավորը թանկարժեք մեքենան և հաստափոր դրամապանակը չեն, այլ ավելի կարևոր բաներ կան, ինչպես օրինակ մարդկային շփումը և միմյանց օգնության ձեռք մեկնելը, չէ որ փողերը դրանց համեմատությամբ առ ոչինչ են»:
Նյութը հրապարակման պատրաստեց RedNews.Info-ն: