Ծնողները նկատեցին, որ փոքրիկի այտոսկրի վրա ինչ-որ սարսափելի բան է աճում. Ահա, թե ինչ հանեցին բժիշկները (Ֆոտոշարք)
Յուրաքանչյուր ծնող իր երեխայի երջանկությունը յուրովի է պատկերացնում: Մեկի համար երջանկության գրավականը փոքրիկի առողջությունն է, մյուսինը՝ լավ մարդ մեծանալը: Սակայն կան ծնողներ էլ, որոնք փոքրիկի երջանկությունը կապում են նրա ճանաչված ու հայտնի լինելու հետ:
Փոքրիկ Միայի ծնողներն անգամ չէին կարող մտածել, որ իրենց առաջնեկը հայտնի կդառնա եզակի բժշկական դեպքի շնորհիվ: Մի անգամ փոքրիկ Միայի այտը կարմրում ու այտուցվում է, որի հետևանքով բարձրանում է նաև երեխայի ջերմությունը: Սկզբում բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր լինել դրա պատճառը: Սկզբում նրանք մտածեցին, որ խնդիրը հավանաբար կապված է ատամների ծկթման հետ: Անելով որոշ նշանակումներ՝ բժիշկները փոքրիկին դուրս գրեցին հիվանդանոցից:
Սակայն հաջորդ առավոտյան այտուցը հասել էր անհավանական չափսերի: Միային շտապ տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ առաջ է քաշվում լիմֆատիկ հանգույցների ստաֆիլակոկային վարակի վարկածը: Սակայն մի քանի ժամ անց՝ այտուցի ծավալների մեծացմանը զուգընթաց, Միայի այտից դուրս է գալիս 5 սանտիմետր երկարությամբ փետուր:
Բժիշկները այդպես էլ ոչ մի կերպ չկարողացան կատարվածին բացատրություն տալ: Իսկ Միան այժմ լիովին առողջ է ու վայելում է իր մանկությունը: