Գիտնականները հողի տակ 800 տարվա վաղեմության ծաղկաման գտան․ Նրանք ուղղակի ապշեցին, երբ տեսան, թե ինչ յուրահատուկ բան կար դրա ներսում (Ֆոտոշարք)
Վերջերս ԱՄՆ Վինսկոնսին նահանգում հնագիտական պեղումներ կատարվեցին: Այնտեղ փորձագետները առեղծվածային գտածո հայտնաբերեցին, որի մասին նրանք անգամ չէին էլ կռահում:
RedNews-ի փոխանցմամբ՝ հնագետները բացելով 800-ամյա ծաղկամանը՝ այնտեղ գտան բույսերի սերմեր, որոնք պատկանում էին վաղուց վերացած դդմիկի տեսակին:
Էլ ավելի հետաքրքրական է այն, որ այդ սերմերը կարող էին բողբոջել:
Վինպենգից ուսանողների խումբը կարողանում է ապացուցել, որ սերմերն ի վիճակի են աճելու և բազմանալու:
Հատկանշական է նաև այն, որ այդ սերմերը գտնվելով հողի տակ այդքան ժամանակ, չէին կորցրել աճելու իրենց հատկությունը, չէ որ այդ տարածքը, որտեղ դրանք հայտնաբերվել էին, երկար ժամանակ ենթարկվել էր մթնոլորտային տարբեր փոփոխությունների:
Baker Creek ընկերության գիտնականն ընդգծել է, որ տվյալ գտածոն բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info-ն