ՎԻԴԵՈ. «Որևէ մեկին թույլ չեմ տա ձեռք տա իմ կրծքերին». Մարինա Խաչատրյանը նոր բացահայտումներ է անում
«Ազատության» եթերում «Երկիր ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը նոր բացահայտումներ է անում, Երևանի ավագանու երեկվա նիստում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով:
Մարինա Խաչատրյանը ներկայացնում այն պատճառը, որն ստիպել է իրեն ապտակել ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանին:
«Ես երբևէ որևէ մեկին թույլ չեմ տա, որ իմ հագուստն իմ վրայից հանի և ձեռք տա իմ կրծքերին, իմ մարմնին: Այդ իրարանցման մեջ, երբ որ ես գիտակցեցի դա, սթափեցնող ապտակ տվեցի այդ մարդուն:
Ասեմ, որ իր բախտը բերեց, քանի որ տեղը բավականին նեղ էր, եթե նեղ չլիներ, նա իմ ոտքերի ուժն էլ կզգար:Ես ընդամենը պաշտպանվել եմ սեռական ոտնձգությունից »,-ասել է նա: