Միլիոնատերը հողին հավասարեցրեց այն գյուղը, որտեղ ինքը ծնվել և մեծացել էր. Ահա թե ի՞նչի վերածվեց այն ամիսներ անց. ՖՈՏՈՇԱՐՔ
55-ամյա չինացի միլիոնատեր Սենգ Շուհույան չի ծնվել արծաթյա գդալը բերանում: Նա մեծացել է չինական փոքրիկ մի գյուղում:
Այնտեղ նա ապրել է մի համեստ գյուղական տնակում, որը գտնվում էր կեղտոտ փողոցների արանքում:
Աղքատ գյուղում բնակվող տղային հարստացնում է չինական արդյունաբերության գլխապտույտ թռիչքը:
Սենգն իր հարստությունը կուտակում է՝ աշխատելով մետաղագործական արդյունաբերության ոլորտում:
Բայց նա երբևէ չի մոռանում, որ հայրենի գյուղում շարունակում են մարդիկ ապրել:
Գործարարի գլխում ծագել էր մի հրաշալի գաղափար:
Նա որոշել է ամբողջությամբ գետնին հավասարեցնել գյուղի բոլոր տները՝ փոխարենը կառուցելով նոր ու հարմարավետ բնակարաններ:
Շատ շուտով կեղտոտ փողոցներին փոխարինեցին ասֆալտապատ ճանապարհներն ու փողոցները:
Գյուղի շուրջ 72 ընտանիք կարողացավ տեղափոխվել նորակառույց շքեղ բնակարաններ, իսկ փոքր հասակում Սենգին նյութական աջակցություն ցուցաբերած 18 ընտանիքներ ստացան հարմարավետ և գեղեցիկ առանձնատներ:
«Ես ավելին եմ վաստակել, քան կարող եմ ծախսել»,- ասում է հարուստ չինացին՝ ընդգծելով, որ երբեք ոչ ոք չպետք է մոռանա իր արմատները և պետք է վարձահատույց լինել ժամանակին լավություն արած մարդկանց:
Բայց սա դեռ ամենը չէ:
Չինացի գործարարը ստեղծել է սոցիալական խոհանոց գյուղ ամենաաղքատ բնակիչների համար, որտեղ նրանք կարող են օրվա մեջ երեք անգամ անվճար սնվել:
Հեքիաթի նմա՞ն է, չէ:
Ժամանակին աղքատ փոքրիկ տղան այսօր կարողանում է հոգալ ինչպես սեփական, այնպել էլ իր համագյուղացիների կարիքը:
Այստեղ տեղին է ասել. «Իրականում հարուստ է նա, ով ոսկե սիրտ ունի»: