Աշխարհի ամենամեծ բեռնատարը. Կապշեք, երբ տեսնեք դրա լուսանկարները և իմանաք չափսերը. ՖՈՏՈՇԱՐՔ
«Բելազ» ընկերությունը խոշորագույն ավտոարտադրող ընկերություն է, որը զբաղվում է աշխարհի ամենամեծ բեռնատարների արտադրությամբ:
«Բելազը»-ը 2013 թվականին արտադրել է «75710» մոդելը, որը պաշտոնապես հայտարարվել է ամենամեծը աշխարհում:
Գործարանը կառուցվել է նախկին ԽՍՀՄ-ի տարիներին և մինչ օրս մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում:
Այսօր «Բելազի»-ի ամենամեծ ինքնաթափը արտադրվում է 7 մոդիֆիկացիաներով և 140-ից ավելի տեխնիկական համալրումներով կախված պատվիրատուի պահանջներից:
Այն կարող է տեղափոխել մինչև 450 տոննա բեռ:
3 հարկանի գիգանտի բարձրությունը 8 մետրից ավելի է, լայնությունը 9 մետր, իսկ երկարությունը 20 մետր:
Մեքենան համալրված է 2 դիզելային շարժիչներով, որոնք զարգացնում են մինչև 64 կիլոմետր ժամ արագություն: