Ահա թե ինչ կկատարվի Ձեր մարմնի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք
Պարզվում է, որ առանց հագուստի քնելը զգալիորեն ավելի օգտակար է առողջության համար։ Մերկ քնելն օգնում է ավելի արագ վերականգնել մաշկը, քանի որ այդպես մաշկն ավելի արագ է յուրացնում բոլոր օգտակար նյութերը։ Բացի այդ՝ արագանում է նյութափոխանակությունը։
Ձեզ ենք ներկայացնում 5 բաներ, որոնք կկատարվեն Ձեր օրգանիզմի հետ, եթե ամբողջովին մերկ քնեք։
Պաշտպանություն բակտերիաներից։ Ինչքան էլ որ տարօրինակ թվա, մերկ քնելը դանդաղեցնոմ է սնկային և այլ բակտերիաների բազմացումը։
Ավելի լիարժեք քուն։ Մի շարք փորձարկումներից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մերկ մարդիկ ավելի խորն ու հանգիստ են քնում։ Դա պատահում է այն պարզ պատճառով, որ հագուստը խանգարում է մարմնի ջերմաստիճանի բնականոն կարգավորմանը, ինչի հետևանքով մարդը շատ է շարժվում, և նվազում է քնի որակը։
Մաշկի վերականգնում։ Մաշկը շատ ավելի արագ է վերականգնվում, քանի որ բարելավվում է մաշկի սնուցումը։
Լավ տրամադրություն։ Եթե դուք միայնակ չեք քնում, ապա մերկ քնելու դեպքում Ձեր օրգանիզմում օքսիտոցին հորմոն կարտադրվի, և դուք ավելի ուրախ կլինեք օրվա ընթացքում։
Ավելորդ քաշի կորուստ։ Մերկ քնելու շնորհիվ արագանում է նյութափոխանակությունը, ինչի հետևանքով դուք կսկսեք ազատվել ավելորդ քաշից առանց որևէ ջանք գործադրելու։