«Նռան հատիկը» շուտո՞վ կվերջանա․ առողջական խնդիրներ ունեցող Դիանա Գրիգորյանը հրաժարվում է սցենար գրել
Վերջերս հայտնի դարձավ, որ հայկական ամենառեյտինգային սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի ու, ըստ տեղեկությունների, երկրորդ վիրահատությունն է տարել: Կայքերից մեկի հետ զրույցում` Դիանան նշել է, որ վերականգնողական փուլ է անցնում այժմ և դեռ մեկ-երկու շաբաթ պետք է քայլի ձեռնափայտի շնորհիվ:
Դիանայի առողջական խնդիրները` Boomnews.am-ի տեղեկություններով կարող է ազդել նաև Նռան հատի' սերիալի վրա, քանի որ Դիանան որոշել է չշարունակել այդ ֆիլմի սցենարը:
Ըստ մեր տեղեկությունների` Դիանա Գրիգորյանը որոշել է, որ պետք է առաջարկի կրճատել ի սկզբանե նախատեսված սերիաների քանակը և ֆիլմը վերջակետին ավելի արագ հասցնի:
Այս տեղեկությունների հավաստի լինելու մասին նաև վկայում են սերիալի վերջին սերիաների իրադարձությունների արագ ընթացքը, իսկ այսօր դերասանուհի Ադրիանան հարսի շորով լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա վերջապես ամուսնանում է իր` սիրեցյալի կերպարը մարմնավորող դերասանի հետ, իսկ այդ ամուսնությանը սերիալում շատ երկար էր ձգվում, բայց ինչպես տեսնում ենք իրադարձությունները արագ ընթացք են ստանում:
Աղբյուրը Boomnews