«Ծառ-մարդ»-ու 24 վիրահատությունները կատարվեցին անվճար, սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ
Մեկ տարիա առաջ բժիշկներին հաջողվեց Աբուլա Բաժանդարային ազատել մարմնի վրա բուսնած հսկայական կոշտուկներից:
Նա հայտնի է որպես «ծառ-մարդ», որը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Աշխարհում ընդամենը մի քանի 10-նյակ մարդ է տառապում այդ հիվանդությամբ: Որպես բուժում այդ հիվանդության՝ դեռ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն օգնության է հասնում վիրահատությունը: Ձեռքերի և ոտքերի ահռելի մեծ կոշտուկներից ազատվելու համար տղամարդուն պահանջվեց 24 վիրահատություն: Հետաքրքրված լինելով այս դեպքով՝ բժիշիկները նրան վիրահատեցին անվճար և հուսով էին, որ իրենց հաջողվել է լիովին հեռացնել կոշտուկները:
Ցավոք վերջին վիրահատություններից երկու ամիս անց կոշտուկները կրկին սկսեցին աճել: Վիրաբույժները խոստովանում են,որ բախվել են ավելի մեծ խնդրի, քան պատկերացնում էին սկզբում: