Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար)
Մեր տրամադրության տակ են հայտնվել մոդել, դերասանուհի Անահիտ Հարությունյանի մերկ լուսանկարները: Թե ինչ ֆոտոշարք է, որտեղ է արվել և ինչպես է հայտնվել համացանցում ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը պարզաբանում ստանալու համար զրուցեց Անիտա Հարությունյանի հետ:
Վերջինս նշեց, որ լուսանկարներն արվել են ռուսական «Թոփ մոդել» ամսագրի համար. «Օրերս գտնվում էի Մոսկվայում՝ հունվարի 22-24-ին Victoria secret-ի ցուցադրությանը մասնակցելու նպատակով: Նշեմ, որ Մոսկվայում մի քանի կազմակերպությունների հետ կնքած պայմանագրեր ունեմ և համագործակցության շրջանակներում պետք է մերկ հանդես գամ իրենց համար: «Թոփ մոդել» ամսագիրը դրանցից մեկն է, որտեղ ներկայացա բաց ֆոտոշարքով: Ամսագրի յուրաքանչյուր համարի համար ընկերության հետ պայմանագիր կնքած մոդելները լուսանկարվում են յուրաքանչյուր նոր համարի համար:
Չեմ կարող ասել ամեն անգամ կկարողանամ մասնակցել նկարահանումներին, քանի որ Հայաստանում ևս զբաղվածությունս մեծ է և պետք է հարմարեցնեմ: Իսկ այս անգամ համատեղեցի երկու աշխատանքս և ստացվեց ցուցադրությանը մասնակցելու հետ մեկտեղ նկարահանվել: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ գործունեությունս ծավալել միայն Ռուսաստանում»,- ասաց Անիտա Հարությունյանը:
Մոդելի խոսքով՝ թեև ամսագրի համար լուսանկարահանումները տեղի են ունեցել հունվարի 24-ին, սակայն ամսագրի նոր համարը պետք է լույս տեսնի փետրվարի 15-ին, իսկ թե ինչպես են լուսանկարները մինչ ամսագրի հրապարակվելը հայտնվել կայքերում մոդելը դժվարացավ ասել:
Հարցին՝ շատերին կհետաքրքրի, թե ինչո՞ւ Հայաստանում չեք իրականացնում բաց ֆոտոշարքեր, մոդելը պատասխանեց.
«Բաց ֆոտոշարքի առաջարկներ բազմիցս ստացել եմ, բայց հրաժարվել եմ նկարահանվել: Հայաստանում փոքր-ինչ սխալ են հասկացվում մերկ ֆոտոշարքերը, այդիսկ պատճառով այստեղ չեմ մասնակցում նման ոճի նկարահանումների, փոխարենն անում եմ դրսում, որտեղ նորմալ է ընկալվում: Այս ֆոտոշարքը դրանցից մեկն էր, որոնք ոչ թե ուղղակի արված նկարներ են, այլ ցույց են տալիս մոդելի մարմնի յուրաքանչյուր դետալի յուրահատկությունը»,- նշեց մոդելը: