Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
uncategorized

Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր, համաատենապետ Ֆրենք Փալոնը կոնգրեսականներին կոչ է արել վերացնել Արցախ այցելելու արհեստական արգելքները: Նպատակն առանց արհեստական խոչընդոտների ԱՄՆ–ի և Արցախի միջև կապ հաստատելն է: Ֆրենք Փալոնը Կոնգրեսին է ներկայացրել նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությանն արժանացած «ԱՄՆ–Արցախ ճամփորդության և հաղորդակցության» բանաձևը: Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց թույլ տալ այցելել Արցախ, բաց ու անմիջական շփվել գործընկերների հետ և չխոչընդոտել բաց երկխոսությանը:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Ֆրենք Փալոնի նախաձեռնությունը հետաքրքիր ու կարևոր զարգացում է համարում թե՛ քաղաքական և թե՛ բարոյական տեսանկյունից:

«Մենք տեսնում ենք, որ օրեցօր շատանում է այն քաղաքացիների, պաշտոնյաների և քաղաքական գործիչների ցանկը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ անհրաժեշտ է վերանայել իրենց երկրների քաղաքականությունն Արցախի նկատմամբ և կապեր հաստատել Արցախի հետ: Այս տեսանկյունից, իհարկե, Ֆրենք Փալոնի հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև, փաստորեն, առաջին անգամ նա արդեն խոսում է քաղաքական հարաբերությունների մասին: Մինչ այդ, իհարկե, մենք տեսանք ինչ–որ էվոլուցիոն զարգացում. սկզբում խոսում էին Արցախն ուղղակի ճանաչելու մասին: Հետո սկսեցին խոսել մարդասիրական ոլորտում կապեր հաստատելու մասին՝ հաշվի առնելով պատերազմի գոտի լինելու փաստը: Հետո ինչ–որ մշակութային, նաև տնտեսական ծրագրերի մասին խոսվեց: Հիմա արդեն խոսքը քաղաքական ոլորտի՝ ամենաբարձր մակարդակով կապեր հաստատելու մասին է: Իսկ Ֆրենք Փալոնը շարքային կոնգրեսական չէ, նա ունի բավականին մեծ ընտրազանգված, հարգանք և կապեր ԱՄՆ գործագիր և օրենսդիր իշխանության հետ: Եվ այսպիսի մեսիջները շատ կարևոր են, ըստ երևույթին՝ ինչ–որ փոփոխություններ են կատարվում, վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նա չբացառեց այն հանգամանքը, որ նման զարգացումից հետո նոր հորիզոններ կբացվեն, որոնց շնորհիվ Արցախը կապեր կհաստատի և՛ ԱՄՆ–ի, և՛ այլ երկրների հասարակական–քաղաքական շրջանակների հետ: Դավիթ Բաբայանի խոսքով՝ այդ կապերը միմիայն դրական ազդեցություն կթողնեն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Անդրադառնալով կոչի մեջ շեշտադրվող արհեստական արգելքներին, Արցախի նախագահի խոսնակը նշեց. «Այստեղ, միգուցե, բացեիբաց չի ասվում, բայց այդ արհեստական արգելքները նաև Ադրբեջանի կեղտոտ լոբբինգի արդյունք են: Որովհետև անտրամաբանական է, երբ ժողովրդավարական երկիրը կապեր չի հաստատում մեկ այլ ժողովրդավարական երկրի հետ: Սա արհեստական պետք է դիտարկվի: Այստեղ խոսքը քաղաքական հարաբերությունների մասին է, հետևաբար կարծում եմ, որ նման քայլով պետք է վերանայվի Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ–ի քաղաքականությունը»:

Դավիթ Բաբայանը կիսում է այն կարծիքը, ըստ որի՝ այս նախաձեռնության և դրանից բխող շփումները կարող են ավելի տեսանելի դարձնել Ադրբեջանի բռնարարքները:

«Պետք է, որ նպաստի նշվածին, քանի որ մենք տեսանք, որ դրանից առաջ ԱՄՆ–ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Ադրբեջան՝ որպես ահաբեկչական գործողությունների առումով, իրենց կարծիքով, անվտանգ մի երկիր: Սա բնական է, որովհետև այդ ահաբեկչությունը ոչ միայն ենթադրում է այնտեղ տիրող մթնոլորտը, այլև կոռուպցիան, կաշառակերությունը, լոբբինգը: Ադրբեջանի «խավիարակերությունը» ևս ահաբեկչության ձև է, ահաբեկչություն՝ բարոյահոգեբանական տիրույթում, քաղաքական և իրավական ոլորտներում: Հետևաբար Ադրբեջանի նկատմամբ մոտեցումն օրեցօր փոխվելու է»,–եզրափակեց խոսնակը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում