Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Госдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии
Видео

Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ամեն գիշեր քնելուց առաջ Իլսե Ֆիլդսենդը լսում է իր փոքրիկ դստեր սրտի զարկերի ձայնագրությունը, որն արվել է նրա կյանքի վերջին պահերին։ Իլսեն արդեն նախապատրաստվել էր իր երեքամյա դստեր մահվանը, գուրգուրել նրան հիվանդանոցային մահճում, հրաժեշտի համբույր տվել ու շշնջացել ականջին, թե որքան են բոլորը նրան սիրում։ Հետո Իլսեն օգնել էր բուժանձնակազմին անջատել կենսապահովման սարքն ու հետևել, թե ինչպես են երբեմնի կենսախինդ աղջնակի փոքրիկ կրծքի տակ բաբախող սրտի զարկերն աստիճանաբար լռում։ Ջորջիայի կորուստն այնքան խոր վիշտ է, որ Իլսեի ու նրա ամուսին Ջեյմսի սպին երբեք չի ապաքինվի։ Աղջկա սրտի զարկերի ձայնագրությունը ծառայում է իբրև միասին ապրած կարճ ու երջանիկ կյանքի հավերժական հուշ։ Փոքրիկի մահից մոտ 18 ամիս անց Իլսեն մխիթարվում է մի ժպտուն տղայի ուրախ լուսանկարով։ Այդ լուսանկարում պատկերված փոքրիկն իր կյանքով պարտական է Իլսեի հանգուցյալ դստերը։ Այդ տղան մեկն է այն 4 երեխաներից, որոնց կյանքը փրկվել է Ջորջիայի օրգանների շնորհիվ։

Pictured left is the Fieldsend familyGeorgia Fieldsend

Հարցազրույցի ընթացքում Իլսեն ասել է.

«Շատ, շատ ցավոտ է տեսնել մեկ այլ երեխայի, ով քո հարազատ երեխայի մի մասնիկն է կրում իր մեջ, սակայն դա միաժամանակ շատ գեղեցիկ պատկեր է։ Դա ինձ ուժ է տալիս։ Մենք վերջերս ենք ստացել այդ լուսանկարը, ու ամուսինս մինչ օրս չի կարողանում նայել այն։ Երբ փոքրիկս ողջ էր, նա լուսավորում էր բոլորի կյանքը, իսկ հիմա նա փրկում է մարդկանց»։

Georgia and Ilse were together on Christmas Day at the beach, when Georgia pestered her mother to be allowed one last paddle before going back to their hotel to open more presents

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Սուրբ ծննդյան տոնի շեմին Իլսեն որոշեց ընտանիքի հետ միասին ցրտաշունչ Բրիտանիայից մեկնել արևակեզ Եգիպտոս։ Իլսեն ու Ջորջիան միասին էին, իսկ նրա ամուսինն ու կրտսեր երեխան՝ Ջոշուան, ծովափի մյուս կողմում էին, երբ Ջորջիան ցանկացավ ծովը մտնել ու թիավարել նավակը։ Նա հանկարծ վատ զգաց իրեն, շունչը սկսեց կտրվել, իսկ ապա ուշաթափվեց։ Ամուսինն ու որդին վազեցին նրանց մոտ, նրանք անհապաղ տաքսի նստեցին ու սուրացին Շարմ Էլ Շեյխի հիվանդանոցներից մեկը։ Հիվանդանոցում երեխային անմիջապես թթվածին չտվեցին, բժիշկն էլ հանգիստ ասաց. «Նա լավ է, նա պարզապես քնած է»։

It was during the paddle that the three-year-old (pictured) became limp. It was later revealed she had suffered a rare brain aneurysmGeorgia Fieldsend

Հիվանդանոց ժամանելուց մոտ 20 րոպե անց մեկ այլ բուժաշխատող զննեց երեխային ու անմիջապես վերակենդանացման բաժին տեղափոխեց նրան։ Պարզվեց, որ երեխայի մոտ անոթալայնանք էր գրանցվել, ինչի հետևանքով արյունը լցվել էր նրա ուղեղի մեջ։ Իլսեն հավատացած է, որ իր փոքրիկի մահվանը նպաստել է այն հանգամանքը, որ բժիշկներն անմիջապես համապատասխան բուժօգնություն չցուցաբերեցին նրան։

A day after the tragic accident, Georgia (pictured) was transferred to Kings hospital in London

Բժիշկները հայտնեցին, որ երեխայի կյանքն անհար է փրկել, սակայն Իլսեն հույսը չկորցրեց։ Նա հաջորդ իսկ օրը ընտանիքի հետ շտապօգնության ինքնաթիռով տեղափոխվեց Անգլիա` Քինգս քոլեջի հիվանդանոց։ Այնուամենայնիվ, այնտեղ բժիշկները հաղորդեցին, որ երեխայի մոտ ուղեղի մահ է գրանցվել, ուստի նա միայն կենսապահովման սարքի շնորհիվ է կենդանի մնում, սակայն դա էլ անօգուտ է։

Ilse (pictured) said her fundraising efforts would not only help raise money and awareness, but it was also her form of therapy

Այդ դժվարին պահին Իլսեի գլխում մի այնպիսի միտք ծագեց, որը սարսափեցրեց անգամ հենց իրեն։ Նա իմացել էր, որ նույն հիվանդանոցում բուժվող երկու երեխաների կյանքը կախված է դոնորական օրգաններից, որոնք տվյալ պահին բացակայում էին։ Իլսեն որոշեց կենսապահովման սարքի անջատումից հետո նվիրաբերել դստեր օրգանները հիվանդ մարդկանց։ Նախքան կեսնապահովման սարքի անջատումը Իլսեն որոշ ժամանակ անցկացրեց փոքրիկի հետ, լսեց նրա սրտի վերջին զարկերը ու շշնջաց ականջին. «Գնա՛, Ջորջիա՛, գնա՛ ու կյանքեր փրկիր»։

James Fieldsend pictured with Georgia and Joshua on holiday in Sharm-el-Sheikh in November 2013 - a month before Georgias death

Ջեյմսը երեխաների հետ Շարմ Էլ Շեյխում Ջորջիայի մահից մեկ ամիս առաջ

Վերհիշելով այդ դաժան ակնթարթները՝ Իլսեն նշել է.

«Ես մտածեցի, որ եթե դուրս գամ հիվանդանոցից առանց իմ աղջկա, ես չեմ կարողանա շարունակել ապրել։ Այնուամենայնիվ, ես միշտ համարձակորեն եմ մոտեցել իմ սեփական օրգանների նվիրաբերման գաղափարին։ Երբ ես գտնվում էի հիվանդանոցում, ես ինչ-որ կերպ Ջորջիայի օրգանների նվիրաբերման մասին մտածելու ուժ գտա իմ մեջ»։

Ջորջիայի հայրը սարսափեց, երբ կինը կիսվեց իր հետ իր այս տարօրինակ մտքով։ Իլսեն նրան ասաց, որ իրենք ուրախությամբ կընդունեին ուրիշ երեխայի դոնորական օրգանները, եթե իրենց դուստր Ջորջիայի կամ Ջոշուայի կյանքը դրանցից կախված լիներ, իսկ եթե դու պատրաստ ես օրգան ընդունել, պետք է պատրաստ լինես նաև նվիրաբերել այն։ Ի վերջո Իլսեի ամուսինը համաձայնվեց նրա հետ, ու նրանք՝ արցունքներն աչքերին, ստորագրեցին համաձայնագրերը, որոնցով իրենց աղջկա բոլոր օրգաններն օգտագործելու թույլտվություն տվեցին։

Precious memory: Georgia pictured on an Egyptian beach moments before her collapse

Ջորջիան եգիպտական ծովափին ուշաթափվելուց րոպեներ առաջ

Մինչ օրս 6 մարդ (4 երեխա և 2 երիտասարդ) փրկվել է Ջորջիայի շնորհիվ։ Իբրև դոնորական օրգաններ օգտագործվել են նրա սրտի փականները, երիկամները և աչքերի եղջերաթաղանթները։

Georgia Fieldsend hugs her brother Joshua at Christmas time 2012, a year before her tragic death

Ջորջիան եղբոր՝ Ջոշուայի հետ մահից մեկ տարի առաջ

Ամենից դժվարը փոքիկ Ջոշուային քույրիկի մահվան լուրը հայտնելն էր։

«Հուղարկավորությունից հետո ես ասացի նրան, որ Ջորջիան մեզ հետ տուն չի գալու, սակայն նա մեր սրտերում է։ Ջոշուան դեռ շատ փոքր է մահը հասկանալու համար, սակայն երբ Ջոշուան մեծանա, ես կբացատրեմ, որ թեպետ ֆիզիկապես Ջորջիան մեզ հետ չէ, նրա սերը հարատևել է մեր մեջ»։