Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
uncategorized

Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, կառավարման մեր կիսաավտորիտար համակարգի պայմաններում կարո՞ղ ենք Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրի դրույթներն իրականացնել:

– Նախ ասեմ, որ հարկավոր չէ ֆետիշացնել այդ համաձայնագիրը. բոլորն էլ պայմանական համաձայնագրեր են: Այն երկրները, որոնք նման համաձայնագրեր են կնքել Եվրամիության հետ, ևս առանձնապես դեմոկրատիայով չեն փայլում: Եվ Եվրամիությունն էլ գիտի այդ մասին: Պարզապես փորձում է այնպես անել, որ նման երկրներում կենսամակարդակը փոքր–ինչ բարելավվի, և մարդիկ չփախչեն իրենց երկրներից: Քանի որ, պարզ է, եթե փախչում են, հիմնականում գնում են Եվրամիության երկրներ: Իսկ դա իրենց համար լուրջ պրոբլեմ է:

Այնպես որ, Եվրամիությունը վարում է հստակ քաղաքականություն. Եվրոպա ներգաղթը զսպելու համար պետք է օգնել այդ երկրներին: Հայաստանը ևս դրանց շարքում է:

Անշուշտ, Հայաստանից դեպի Եվրոպա ներգաղթի հոսքն այդքան մեծ չէ, ինչպես, ասենք, Սիրիայից կամ Իրաքից է, բայց բոլոր դեպքերում նրանք փորձում են բարելավել այս երկրներում գործող պետական կառավարման համակարգերը:

Բայց, ի՞նչ խոսք, այսքանով հանդերձ տվյալ համաձայնագիրը մեզ համար հնարավորություն է: Իսկ թե դրանից ինչքանո՞վ կկարողանանք օգտվել, դժվար է ասել:

– Իսկ մեր երկրի քաղաքականությունն ինչպիսի՞ն է. մենք կարողանո՞ւմ ենք այն համահունչ դարձնել համաշխարհային զարգացումներին, աշխարհաքաղաքական գործընթացներին: Եվ օգտվել ընձեռված հնարավորություններից:

– Մենք առավել փորձում ենք տեղավորվել համաշխարհային պրոցեսների գնացքի մեջ, գլուխներս կախել, լուռ մնալ, որպեսզի հանկարծ հարվածներ չստանանք: Սա է մեր քաղաքականությունը:

Քանզի ի՞նչ ասել է օգտվել: Այն կնշանակի, որ, որպես երկիր, ստանձնես որոշակի առաքելություն և էական դեր կատարես այդ գործընթացներում: Այդպես են անում սովորաբար մեծ երկրները:

Իսկ փոքր երկրներից նման դերակատարություն է ստանձնել Իսրայելը: Վրաստանը ևս փորձ է անում ինչ–որ բան անել: Ադրբեջանն էլ ցանկանում է միջանցքի դերակատարություն ստանձնել:

Իսկ մեր երկրի արտաքին քաղաքականությունը խիստ կրավորական է: Հիմնականում զբաղվում է Լեռնային Ղարաբաղի խնդրով, մնացած հարցերի շուրջ նրա քաղաքականությունն ընդամենը «գալոչկայի» համար է:

– Դա մեր թուլությունի՞ց է գալիս: Օբյեկտիվորեն, իրո՞ք, մենք չենք կարող վարել մեր սեփական քաղաքականությունը:

– Այդ հարցի վերաբերյալ ես այն եզրակացությանն եմ հանգել, որ մեր ժողովուրդը, դարերով չունենալով պետականություն, զրկվել է նաև պետական մտածողությունից: Քանզի եթե նա ունենար պետական մտածողություն, ապա չէր ունենա նաև այսպիսի խայտառակ որակի քաղաքական վերնախավ:

Տեսեք՝ մեր տնտեսական վերնախավը հիմնականում անգրագետ է:

Սա ամոթալի փաստ է մի ժողովրդի համար, ով իրեն համարում է հնագույններից աշխարհում, ով իր թիկունքին ունի շուրջ երեք հազարամյակի պատմություն:

Բանն այն է, որ մենք չենք կարող ապագա ունենալ նման տնտեսական վերնախավով: Քանզի այն ծնում է նաև անգրագետ քաղաքական վերնախավ: Լինի իշխանություն, թե՝ ընդդիմություն: Ի վերջո փաստ է, եթե մեր ընդդիմության մեջ պայծառ դեմքեր լինեին, ժողովուրդը կգնար նրանց հետևից ու կփոխեր ներկա իշխանությունը:

Այսինքն՝ մենք ունենք շատ խղճուկ, անորակ, գավառական մակարդակի քաղաքական վերնախավ՝ իր պարզունակ պատկերացումներով:

– Ո՞րն է մեր ապագան և ի՞նչ է մեզ հարկավոր:

– Իմ կարծիքով նման պարագայում մենք ապագա չունենք: Երբ մեր կողքին հզոր Թուրքիան է, նաև՝ զարգացող Ադրբեջանը:

Գուցե և մենք պատմության ընթացքում պատահականորեն փրկված հին ա՞զգ ենք: Տեսեք՝ ասորիները չկան, արամեացիները չկան: Իսկ մենք պատահականորեն փրկվել–մնացել ենք:

Գիտեք՝ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկվեցինք: Իսկ 200 տարի առաջ մեր ներկա այս տարածքում ընդամենը տասը տոկոս հայ էր ապրում, հիմնականում քրդերն ու թուրքերն էին: Պարզապես հանգամանքների բերումով ռուսական կայսրությունը հայերին հավաքեց այստեղ: Ու խորհրդային ժամանակներում 800000–ից դարձանք 3,5 միլիոնանոց ժողովուրդ:

Եվ ո՞րն է էականը՝ հենց հայտնվեցինք անկախության մեջ, 3,5 միլիոնից իջանք 2 միլիոնի: Եթե մեր երկրում, մասնավորապես նրա քաղաքական և տնտեսական համակարգերում, կան մտահոգ ու գրագետ մարդիկ, պետք է համախամբվեն, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, ու փորձեն ակումուլացնել նոր գործընթացներ: Սա՛ է ելքը: Որովհետև կառավարման ներկա համակարգի պարագայում Հայաստանը պարզապես ապագա չունի:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում