Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат
Видео

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ՀԱՄԱՐ

Խոյ. Այսօր դուք հենց’ այն մարդն եք, ում վիճակված են փառահեղ հաղթանակները: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:

Օրվա ընթացքում դուք հեշտությամբ կհարթեք ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ստիպված կլինեք ուժեղ ճնշում գործադրել մտերիմների վրա, ինչը նրանց դուր գալ չի կարող: Ձեզ մնում է միայն իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել:

Ցուլ. Սա այն հազվագյուտ օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:

Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, որոնց գործունեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ: Կարելի է ոսկերչական իրեր, ժամանակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել:

Երկվորյակներ. Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները:

Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել՝ մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ: Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ՝ էմոցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի, եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում, հետաձգելով ուղևորությունները:

Խեցգետին. Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Ընտանիքում տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը, դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա: Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարություններ ստեղծելու ձեր ունակությունը: Բարձր է կենսական ներուժը:

Առյուծ. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ՝ ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:

Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: Ձեր ուժեղ կողմը՝ առանց խոսքի հասկանալն է, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ: Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար, սակայն ավելի հաճախ գործում եք ի շահ բոլորի:

Կույս. Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ՝ ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար՝ ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:

Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Կշեռք. Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է՝ մանր սխալները և անգամ՝ խոշոր վրիպումները անհետևանք են մնում:

Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք, բացի սեփականից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա՝ բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:

Կարիճ. Դուք հնարավորություն ունեք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:

Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքքիր էին թվում, անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ:

Աղեղնավոր. Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ՝ մտերիմների հետ անձնական հարաբերությունները:

Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս՝ մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:

Այծեղջյուր. Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր՝ ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:

Օգտական կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը, ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը: Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է, հաջողություններն ուղղակիորեն կախված կլինեն թափված ջանքերից:

Ջրհոս. Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց’ նման կերպ է պետք վարվել՝ հաջողության հասնելու համար:

Վատ չէր լինի այսօր հատկապես ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ՝ նա կարող է լրջագույնս վիրավորվել, եթե դուք միայն սեփական գործերով տարվեք:

Ձկներ. Սովորական օր չէ՝ չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա՝ հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր ձեր համար լավ նորություն ունի:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, ընդ որում՝ խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին, այնպես որ միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղաղության չեք հասնի: