7 թեժ լուսանկար արձակուրդը վայելող ֆուտբոլիստների զուգընկերուհիներից
Դեկտեմբերի ավարտը յուրաքանչյուրն անցկացնում է տարբեր կերպ։ Որպես կանոն, ֆուտբոլիստներն իրենց ընկերուհիների ու կանանց հետ նախընտրում է լողափերը նախատոնական անցուդարձից։
Մարիա Պոգրեբնյակ
Ամենից հաճախ Մալդիվներում հանգստից լուսանկարներ է հրապարակում մոսկովյան «Դինամոյի» ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակի կինը՝ Մարիան։ Երեք երեխաների մայրը հիանալի կազմվածք ունի և կարող է իրեն թույլ տալ ցուցադրելու իրեն ողջ շուքով։
Անաստասիա Կոստենկո
Մալդիվներում հանգիստը կարևոր է դարձել Անաստասիա Կոստենկոյի կյանքում։ Նա հանդիսանում է «Լոկոմոտիվի» խաղացող Դմիտրի Տարասովի ընկերուհին։ Ֆուտբոլիստը նրան առաջարկություն է արել։ Այժմ նա Մոսկվա կվերադառնա հարսնացուի կարգավիճակով։
Կատյա Գրիգորևա
Victoria’s Secret-ի մոդել և «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինի ընկերուհի Կատյա Գրիգորևան այս ձմեռ նախընտրում է վառ գույները։ Զույգը հանգստանում է Մալդիվներում, ինչպես մարզիկների մեծ մասը։
Յուլյա Լևչենկո
Վերջին 2 տարիների Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու Ֆեոդոր Սմոլովի («Կրասնոդար») ընկերուհի Յուլյա Լևչենկոն հրապարակում է շատ բաց լուսանկարներ։ Միանգամից երևում է, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ հիանալի է։
Մարինա Շիշկինա
«Մայրիկը հանգստանում է». հենց այդպիսի հեշթեգով է իր լուսանկարները թեժ արձակուրդից ուղեկցում Մարինան՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Ռոման Շիշկինի կինը։ Նրանք երեխաների հետ նույնպես հանգստանում են Մալդիվներում։
Քրիստինա Իվանովա
Հիանալի մարզական կազմվածքով պարծենում է նաև «Ախմատ»-ի ֆուտբոլիստ Օլեգ Իվանովի կինը՝ Քրիստինան։
Ռամինա Զոբնինա
«Սպարտակից» Ռոման Զոբնինի կինը՝ Ռամինան բացառություն չէ։ Նա ուրախացնում է իր բաժանորդներին Դուբայում հանգստից լողազգեստով լուսանկարներով։