15 նշան, որ նա ընդամենը օգտագործում է ձեզ․ ինչպես գլխի ընկնել՝ նա սիրո՞ւմ է, թե՞ ոչ
Չկա ավելի ցավոտ բան, քան սիրելն այն տղամարդուն, ով քեզ չի սիրում։ Բայց բանն այն է, որ երբեմն շատ դժվար է հասկանալ՝ նա քեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ։ Չնայած որոշ կանայք այնքան կուրորեն են սիրահարված լինում, որ չեն էլ նկատում, թե ինչպես է իրենց կողքի տղամարդը վարվում իրենց հետ, դավաճանում, գնում ուրիշ աղջիկների հետևից և այլն։
Աղջիկներ, ձեզ ենք ներկայացնում 15 նշան, որ ձեր սերն անպատասխան է։
15․ Նա անընդհատ խնդրում է, որ իր փոխարեն որևէ բան անեք։
14․ Նա ամբողջ օրվա ընթացքում մոռանում է քո մասին և զանգահարում միայն գիշերը, երբ ազատ է։
13․ Նա ձեզ չի պաշտպանում և երբեք չի խանդում, անգամ երբ դրա կարիքը կա։
12․ Նա ամեն ինչ, ձեր բոլոր պլաններն ականջի ետև է գցում։
11․ Նա ամեն ինչ ինքնուրույն է անում ու հաշվի չի առնում քո կարծիքը։
10․ Նա ծայրահեղությունից ծայրահեղություն է․ մի պահ խելագարվում է քեզ համար, մի պահ մոռանում քո մասին։
9․ Իր ընկերների մոտ իրեն այլ կերպ է պահում, քան երբ մենակ եք։
8․ Հաճախ է ստում։
7․ Խուսափում է լուրջ խոսակցություններից ձեր հետագա կյանքի ու հարաբերությունների մասին։
6․ Ձեր կյանքի պլանները լիովին տարբեր են։
5․ Նա երբեք չի արդարացնում ձեր սպասումները։
4․ Երբ քեզ անհրաժեշտ է նրա օգնությունը, նա անհասանելի է։
3․ Նա չի հարգում քեզ։
2․ Դուք միշտ տխուր եք, լացում եք։
1․ Զգում եք, որ ժամանակի հետ մեկտեղ մարում է ձեր սերը։