Եթե տանը բնական եղևնի ունեք, ապա կարդացեք սա. կարդալուց հետո դուք անհապաղ կազատվեք դրանից
Ամանորը շատ մարդկանց սիրելի տոնն է։ Դա լավ հնարավորություն է հարազատների և ընկերների հետ ժամանակ անցկանցելու համար, ինչի ընթացքում դուք կկարողանաք համեղ ուտեստներ ճաշակել և մի կարճ ժամանակով Ձեր բնակարանը վերածել հեքիաթային մի անկյունի։
Այս ամենը շատ լավ է, սակայն տունը զարդարելու հետևանքով Ձեր բնակարանում կարող են հայտվել նաև անկոճ հյուրեր։ Եվ ո՛չ, խոսքը հեռու բարեկամների մասին չէ. մենք խոսում ենք միջատների մասին, որոնք կարող են վտանգավոր լինել Ձեզ համար։
Շատ մարդիկ մտածում են, որ ձմռանը միջատներ չեն լինում, սակայն դա հեռու է իրականությունից։ Փողոցում նրանց համար շատ ցուրտ է, հենց այդ պատճառով էլ նրանք տներ մտնելու ճանապարհներ են փնտրում։
Բացի այդ, ծառերի և մասնավորապես եղևնիների վրա բնակվող միջատները ցուրտ եղանակնին քուն են մտնում, սակայն հերիք է ծառը հայտնվի տաք սենյակում և նրանք անհապաղ արթնանում ու ակտիվանում են։ Եթե Ձեր եղևնին արհետսական է, ապա դուք անհանգստանալու բան չունեք, սակայն եթե այն բնական է, ապա լավ կանեք անհապաղ ստուգեք այն։ Այդ ստուգումը նախընտրելի է անել ծառը գնելու պահին, որպեսզի հնարավորություն ունենաք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Բնական ծառը շատ հաճախ գալի է կենդանական աշխարհի մի շարք ներկայացուցիչների հետ միասն
Դրա վրա շատ հաճախ լինում են զանազն միջատներ, մանր բզեզներ և նույնիսկ տիզեր։
Եթե անգամ չեք կարողանում տեսնել միջատներին, ապա դա չի նշանակում, որ ծառը մաքուր է։ Պետք է ստուգեք նաև դրանց առկայության հետքերը։
Նման բոլոր գոյացությունները փաստում են միջատների առկայության մասին և դրանցից պետք է ազատվել, ինչից հետո միայն կարող եք ծառը ներս տանել։ Խորհուրդ է տրվում ծառը գնելուց հետո մանրակրկիտ կերպով մաքրել այն, մի քանի անգամ թափ տալ և անվտանգության համար մեկ օր թողնել ավտոտնակում, ինչից հետո արդեն կարող են այն տուն տանել։