Ինչպե՞ս դառնալ միակը սիրելիի համար
1. Տարբեր եղեք: Դեռևս Կոկո Շանելն էր ասում, որ կինը պետք է մշտապես փոխվի: Կանխատեսելիությունը կնոջ հիմնական թշնամին է: Տղամարդը երբեք չպետք է գուշակի, թե ինչ կերպար եք ընտրել Դուք տվյալ օրվա համար: Մի օր կարող եք փոքրիկ աղջիկ լինել, որ ունի հոգատարության ու քնքշության կարիք, մեկ այլ օր' իսկական «վագրիկ», ով ոչ մի կերպ չի հոգնում նորանոր հայտնագործություններից, ուրիշ դեպքում կարող եք ընտրել տնային տնտեսուհու կերպար և այլն: Կարևորը' չմնալ մեկ դիրքում երկար ժամանակ:
2. Ընդունեք տղամարդուն այնպես, ինչպես նա կա: Երբեք չկարծեք, թե անձնագրում դրված կնիքը իրավունք է տալիս Ձեզ անընդհատ պահանջելու նրանից լինել այնպիսին, ինչպիսին Դուք եք ուզում: Հակառակը, դուք պետք է սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա և խրախուսեք ամեն անգամ, երբ նա Ձեզ որևէ հաճելի անակնկալ է մատուցում:
3. Վստահելի եղեք: Թույլ մի տվեք, որ սիրելին կարծի, թե Դուք իր հետ եք միայն ուրախության օրերին, բայց ոչ դժվարության: Մի թափեք նրա վրա Ձեր մեղադրական խոսքերն ամեն անգամ, երբ նա ինքն էլ շատ լավ գիտի իր սխալի մասին: Մշտապես տեղ թողեք խրախուսելու, քաջալերելու համար:
4. Սիրեք ինքներդ Ձեզ: Ոչ մի տղամարդ չի սիրի Ձեզ, եթե ինքներդ Ձեզ չսիրեք ու չհետևեք: Խնաված եղեք մշտապես: Հետևեք Ձեր կառուցվածքին: Միշտ Ձեզ վրա ծախսեք մի քիչ ավելին և թույլ տվեք, որ նա էլ հասկանա, որ չի կարող խնայել Ձեր հաշվին:
5. Մի վախեցեք վիճել: Որքան էլ տարօրինակ է, կոնֆլիկտները զույգերի համար էներգիայի պես մի բան են: Մի կուտակեք բացասական էներգիան, այլ նպատակային ծախսեք այն:
6. Մի դարձեք նրա ընկերը: Հարաբերությունների սկզբում է միայն թվում, թե հիանալի է, երբ դուք ունեք նույն խնդիրները, նույն գործերը ու անվերջ կարող եք պարզապես ընկերներ լինել: Ո'չ, սա սխալ մոտեցում է: Ձեր հարաբերությունները իհարկե պետք է ջերմ լինեն, բայց ոչ ընկերական, այլապես շատ շուտով կզագ, որ անգամ խոսակցության ընդհանուր նյութն է սպառվել: Բացի դրանից, վտանգ կա, որ այնքան հարազատ ու մտերիմ կդառնաք նրան, որ սեքսը Ձեզ հետ նրա համար տաբու կլինի:
7. Ի դեպ, մի մոռացեք սեքսի մասին: Ամուսնության հիմնական ինստիկտը ոչ ոք չի վերացրել: Սեքսը պակաս կարևոր չէ, քան քունն ու ուտելիքը: Տարբեր եղեք և տեղ տվեք ոչ միայն պլանավորած սեքսին, ասենք, գիշերը 1-ից հետո, այլ սպոնտան. դա հետաքրքիր կդարձնի Ձեր սեռական կյանքը:
8. Պահպանեք օջախը: Գուցե շատ հին տեքստ է թվում ու ծեծված, բայց պետք չէ մոռանալ նաև կնոջ նախնական ֆունկցիանրի մասին: Ճանապարհեք նրան ամեն առավոտ գործի գնալիս, դիմավորեք հետ գալիս և մի վախեցեք շռայլել համբույրները: Մշտապես մաքուր պահեք տունը և պատրաստած ճաշ ունեցեք:
9. Խոսեք: Երեկոյան, երբ նա հոգնած գալիս է աշխատանքից, մի ծանրաբեռնեք նրան ավելորդ հոգսերով: Կերակրեք նրան, թույլ տվեք, որ հանգստանա և միայն հետո սկսեք պատմել անցած օրվա խնդիրների մասին: Ընդ որում, երբեք մի սկսեք «Մենք պետք է խոսենք» նախադասությամբ, պարզպես ասեք ասելիքը:
10. Հետևեք հավասարակշռությանը «տալու» և «ստանալու» մեջ: Մշտապես հիշեք' սերը առևտուր է: Գուցե շատ կոպիտ է հնչում, բայց երբ կողմերից մեկը մշտապես տալիս է ու չի ստանում ոչինչ, նա հարաբերություններում տուժած կողմ է դառնում, իսկ սերը հավասարություն է: Տվեք շատ բան, բայց նույնքան էլ պահանջեք և մի վախեցեք վերցնելուց, այլապես մի օր տալու բան պարզապես չեք ունենա: