Ժաննա Ֆրիսկեի հայրը պատմել է մահվանից առաջ դստեր վերջին բառերի մասին
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն հյուրընկալել էր Լերա Կուդրյավցեւայի «Մեկ միլիոն արժեցող գաղտնիք» հաղորդմանը ու պատմել մահվանից առաջ երգչուհու վերջին բառերի մասին։
Վլադիմիր Բորիսիի խոսքով՝ Ժաննայի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի անգամ չի գնացել երգչուհու գերեզման։ Հայրը առայսօր չի կարողանում ներել չկայացած փեսային, որ նա հրաժարվել էր պայքարել Ժաննայի հիվանդության դեմ ու ուզում էր նրան ուղարկել հոսպիս՝ մահանալու։
Հայրը պատմել է, թե ինչպես էր մահանում Ժաննան ու որոնք են եղել նրա վերջին բառերը։ Երգչուհին մինչեւ վերջ հավատում էր, որ կկարողանա հաղթել քաղցկեղը։ Մահվանից որոշ ժամանակ առաջ Վլադիմիր Բորիսին Ժաննային հարցրել էր «Աղջիկս, ի՞նչ ես զգում»։
«Հայրիկ, ես ոչինչ չեմ զգում։ Ոչ մի տեղս չի ցավում։ Միայն երբ արթնանում եմ՝ ոչինչ չեմ հիշում»,- ասել էր Ժաննան։ Հոր խոսքով ՝Ժաննան ուժեղ կամք ուներ, իսկ մահվան նախօրեին նա ասել էր «Մենք կհաղթենք այս հիվանդությունը»։
-Ու վերջ։ Նա այլեւս այդ մասին ոչ մի անգամ չի խոսել,- պատմել է Վլադիմիր Ֆրիսկեն։
Վլադիմիր Բորիսիի ու նրա կնոջ ամենամեծ ցավը հիմա այն է, որ Դմիտրի Շեպելեւը չի թույլատրում, որ նրանք հանդիպեն Պլատոնի հետ։ Թոռան հետ հանդիպելու համար Ֆրիսկեն պատրաստ է Դմիտրիին զիջել այն տունը, որը նա Ժաննայի փողերով էր ձեռք բերել, այդ առանձնատունը փեսայի ու աներոջ միջեւ կռվախնձոր էր դարձել։
Ի դեպ, տեսակցության ժամանակ փոքրիկ Պլատոնը պապիկին խոստովանել էր․ «Ես չպետք է շփվեմ ձեզ հետ։ Հայրիկս արգելում է»։ Դմիտրին ամեն կերպ խոչընդոտում է ազգականների հետ երեխայի շփմանը ու նույնիսկ չի փորձում թաքցնել, թե ինչպես է ատում Ժաննայի ընտանիքին։ Կոնֆլիկտը հասել է այն փուլին, որ Ժաննայի հայրը Շեպելեւին անգամ առաջարկել էր ԴՆԹ թեստ հանձնել, քանի որ կասկածում էր, որ հենց նա է Պլատոնի հայրը։
«Բայց Շեպելեւը հրաժարվում է։ Նա վախենում է»,- ասում է Վլադիմիր Բորիսին։