ՖՈՏՈ. Հենրիխ Մխիթարյանի քույրը կոչ է անում օգնել եղբորը
«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, կոչ է անում եղբորն ընդգրկել ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների թվում: ՀՀ հավաքականի ավագը տարվա լավագույն տասնյակի 25 թեկնածուներից է: Նա ներկայացված է 18-րդ համարի ներքո:
«Դիմում եմ Հայաստանի իմ բոլոր ընկերներին: Խնդրում եմ՝ SMS հաղորդագրություն ուղարկեք 1006 համարին՝ նշելով 18 թիվը: Քվեարկեք Հենրիխ Մխիթարյանի օգտին, որպեսզի ընդգրկվի Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում»,- գրել է նա սոցիալական ցանցերում:
Նշենք, որ լավագույն տասնյակը կազմվելու է հանրության SMS քվեարկության եւ լրագրողների կարծիքների հանրագումարով: SMS քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 11-ին եւ ավարտվելու է 25-ին ժամը 18:00-ին: