Բնական հզոր միջոց՝ կոկորդի ցավի դեմ. ընդամենը 4 ժամ, և անգինայի ախտանիշները կարծես չեն էլ եղել
Ներկայացնում ենք արդյունավետ տնային միջոցի բաղադրատոմս, որը հեշտությամբ կօգնի նվազեցնել կամ ամբողջովին վերացնել այնպիսի տհաճ հիվանդության ախտանիշերը, ինչպիսին անգինան է:
Մրսածությունն էլ 2 ժամում կվերացնի:
Կոկորդի ցավի դեմ միջոց
Հիվանդության առաջին նշանների հայտնաբերման դեպքում թերապիան պետք է անհապաղ լինի: Իսկ անգինայի դեմ այս միջոցը կօգնի հիվանդությունը շատ ավլի արագ հաղթահարել, կվերացնի հիվանդության տեղային դրսևորումները և համալիր թերապիայի հրաշալի լրացում կլինի:
Բազուկն իսկապես զարմանալի բանջարեղեն է, որը կարող է հեշտությամբ վերացնել կոկորդի ցավը և ոչ միայն:
Բազուկի օգտակարությունը անգինայի դեպքում
1. Վերացնում է բորբոքումը և նվազեցնում է կոկորդի այտուցվածությունը:
2. Նկատելի հակամիկրոբային ազդեցություն ունի:
3. Նվազեցնում է ցավը:
4. Ամրացնում է տեղային իմունիտետը:
5. Մեծացնում է մազանոթների առաձգականությունը և նորմալացնում է արյան մատակարարումը:
6. Փափկեցնում է խցանումները և վերացնում է թարախային շերտը:
Կիառումը՝
1. Թերևս, սա ամենաարդյունավետ բաղադրատոմսն է: 200 մլ բազուկի հյութը խառնիր 1 ճ. գ. խնձորի քացախին: Ստացված խառնուրդը տաքացրու միկրոալիքային վառարանում մինչև 30-35°C: Կոկորդդ ողողիր օրը 6-7 անգամից ոչ քիչ մինչև լրիվ ապաքինում:
2. Թարախային պրոցեսի դեպքում խորհուրդ է տրվում կոկորդը ողողել բազուկի և սոխի հյութի լուծույթով: Բազուկի հյութի վրա հավասար քանակի ջուր լցրու: 150 մլ խառնուրդին 1 ճ. գ. սոխի հյութ ավելացրու: Լուծույթով ողողում արա ամեն 3 ժամը մեկ, ոչ հաճախ:
3. Բազուկի հյութը ռինիտի դեմ հրաշալի միջոց է: Հավասար քանակությամբ հյութ և ջուր խառնիր, մի քիչ մեղր ավելացրու: Օրը 4 անգամ 4-ական կաթիլ կաթեցրու ամեն քթանցքիդ մեջ: Պրոցեդուրան շարունակիր 6-7 օր:
4. Այս բաղադրատոմսը պարզապես անփոխարինելի է վիրուսային անգինայի դեպքում: Խառնիր 100 մլ բազուկի հյութ, 100 մլ ջուր և 1 թ. գ. կիտրոնի հյութ: Խառնուրդով կոկորդդ ողողիր օրական առնվազն 5-6 անգամ:
5. Հիվանդության հաճախ կրկնվելու դեպքում խորհուրդ է տրվում բազուկի եփուկը խմել: 1 կգ լվացած և չմաքրած բանջարեղենը եփում են 2 լ. ջրում: Երբ բազուկը փափկի, եփուկը լցնում են առանձին տարայի մեջ: Եփուկը պետք է ընդունել 50-ական մլ օրը 3 անգամ, նաև պետք է դրանով կոկորդը ողողել:
Միջոցը պահիր սառնարանում, օգտագործելուց առաջ պարտադիր մի քիչ տաքացրու: Այս թերապիայի արդեն 1 ամսից հետո քեզ ավելի առողջ կզգաս և կկարողանաս հեշտությամբ հաղթահարել խնդիրները:
Բազուկից պատրաստված միջոցով կոկորդը ողողել կարող են բոլորը՝ բացի այս բանջարեղենի նկատմամբ մեծ զգայնություն ունեցողներից: Սակայն եփուկը խմել պետք է զգուշությամբ, հատկապես նրանց, ովքեր տառապում են գաստրիտով, միզաքարային հիվանդությամբ, դիաբետով և օսթեոպորոզով: