Դեկտեմբերի 19-ի աստղագուշակ
Խոյ
Նոր գործ մի ձեռնարկեք, ավելի լավ է կիսատ մնացածը ավարտին հասցրեք: Ձեզ մի ծանրաբեռնեք նոր պարտականություններով, դուք սովոր եք ամեն ինչ ձեր ուսերին վերցնել:
Ցուլ
Փորձեք խուսափել վեճերից, լեզվակռվից՝ հատկապես գործընկերների հետ: Հարմար ժամանակ է ընկերների հետ երեկոյան լավ ժամանակ անցկացնելու ու լիցքաթափվելու համար:
Երկվորյակ
Նոր ծանոթություններն անխուսափելի են, որոնք իրենց հետ փոփոխություններ կբերեն հատկապես գործնական հարցերում: Մի խուսափեք դժվար հանձնարարություններից, դրանք ձեզ համար կարիերայի սկիզբ կարող են լինել:
Խեցգետին
Ոչ մի հարցում պասիվ դիտորդի դերում մի եղեք, ամեն ինչին ձեր մասնակցությունն ունեցեք, միայն այդ դեպքում մարդիկ կսկսեն ձեզ այլ՝ դրական լույսի ներքո ընկալել:
Առյուծ
Առողջական որոշ աննշան թերություններ կան, որոնցով արժե զբաղվել: Լավ օր է տոնական գնումներ կատարելու համար, առաջիկայում նաև ֆինանսական կայունացում կլինի, ինչը տևական ու շարունակական կլինի:
Կույս
Էքսպերիմենտների փուլ է: Մի վախեցեք էքսպերիմենտներից: Փորձեք տարբեր՝ անգամ ձեզ համար անսովոր ասպարեզներում ձեզ դրսևորել լավագույն ձևով: Հենց դրանից է կախված գործնական հետագա առաջընթացը:
Կշեռք
Սիրային հարցերի համար գերազանց օր: Սիրելիից կյանքը համատեղ անցկացնելու առաջարկ կստանաք, ինչը ձեզ շատ կուրախացնի, իսկ եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր 2-րդ կեսին:
Կարիճ
Հարմար շրջան է ճամփորդության համար, թեկուզ եթե խոսքը կարճ ճանապարհի մասին է: Հարցեր կան, որոնք կապված են մեկ այլ քաղաքի հետ, մի հետաձգեք ու զբաղվեք դրանով:
Աղեղնավոր
Աստղերը խորհուրդ են տալիս դեռ ոչ մի լուրջ գործ չձեռնարկել, քանի որ այս ընթացքում ճանապարհին բազում խոչընդոտներ են սպասվում: Սպասեք մինչ փոթորիկը հանդարտվի, հետո անցեք գործի:
Այծեղջյուր
Այսօր դուք այնպիսի տրամադրվածություն ունեք, որ ոչ մի բան չի կարող ձեզ կոտրել կամ փչացնել ձեր տրամադրությունը: Դա շատ ճիշտ մոտեցում է, հենց այդպես կհասնեք ձեր նպատակին:
Ջրհոս
Այսօր զբաղվեք թեթև ու հեշտ գործերով ու հարցերով, ձեզ մի ծանրաբեռնեք: Իսկ մոտալուտ տոները փորձեք անցկացնել հանգիստ պայմաններում ու վերականգնել ուժերը:
Ձկներ
Էկոնոմ ռեժիմից կարող եք անցնել «ծախսել» ռեժիմին, որքան ծախսեք, այնքան գումարը հետ կգա, սա կապված է աշխատավայրում ձեր գրանցած հաջողությունների հետ: