ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Սարսափելի տեսարան. տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դայակը դաժանաբար ծեծում երեխային
Դեպքը պատահել է Չինաստանում։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ երեխայի մայրը մանկանը հանձնում է դայակին, սակայն վերելակի դռները փակվելուն պես դայակը մի քանի անգամ հարվածում է երեխային, քանի որ վերջինս արտասվում էր։
Բավական երկար ժամանակ այս տեսանյութը պտտվել է սոցցանցերում, ինչից հետո միայն ոստիկանները գործ են հարուցել և ձերբակալել դայակին, ով դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել իր պահվածքը։
Համաշխարհային հասարակությունն առավել անհանգստացած է այս դեպքի կապակցությամբ, քանի որ նման բաներ կարող են պատահել յուրաքանչյուր դայակ վարձողի հետ, իսկ տեսախցիկների բացակայության դեպքում պատահարները կարող են այդպես էլ գաղտնի մնալ, ինչը վտանգ կստեղծի նաև բոլոր այն երեխաների համար, ովքեր լինելու են նման ոչ ադեկվատ դայակների խնամակալության տակ։