Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении
Политика

«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ ենք կարծիքներ լսում, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, վատացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ, մերձավոր հարևանների հետ, որոնք ավանդաբար համարվել են բարեկամական, փոխարենը փորձում է հարաբերություններ ստեղծել երկու թշնամական հարևանների և ԵՄ-ի հետ։ Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ միջազգային հարաբերությունները հարափոփոխ են, ստատիկ չեն, և երբ տարբեր գործոններ փոխազդեցության մեջ են մտնում, առաջացնում են տարբեր արդյունքներ և հետևանքներ։ «Այս իմաստով վերդիկտի նման հնչեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծուղակում կամ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ավելի ինքնիշխան, ավելի հզոր, մեթոդական սխալներ են։ Իսկապես, Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվել է բավականին սուր հակասությունների շղթա թե՛ Արևմուտքի և Ռուսաստանի՝ գոնե թե այս պահին ոչ ռազմական հակամարտության կամ դիմակայության ֆոնին, թե՛ Արևմուտք-Չինաստան հնարավոր դիմակայության ֆոնին, թե՛ Միացյալ Նահանգների և Իրանի՝ արդեն բաց հակամարտության ֆոնին։ Այս բոլորը գործոններ են, որոնք, բնականաբար, մեր շուրջ են տեղի ունենում, և մենք անմասն չենք այս գործոններից, և դրանք ազդելու են նաև և գուցե թե առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության վրա։ Այսպիսի պայմաններում պետությունները, որոնք ունեն սակավ հնարավորություններ (և դրանք միայն տնտեսական կամ լոգիստիկ հնարավորությունները չեն, այլ նաև դիվանագիտական, քաղաքական, հումանիտար հնարավորություններն են, որոնք, ցավոք, հետևողականորեն նվազեցրել ենք կամ գուցե հասել ենք դրանց սպառմանը), առավել խոցելի են։ Ստեղծված իրավիճակում, երբ քո պետության տարածքային ամբողջականությունը դառնում է սակարկումների առարկա, երբ քո պետության ինքնությունն է սկսում փոխվել, արդեն իսկ ակնհայտ է, որ հայտնվել ենք կամ հայտնվում ենք բարդ աշխարհաքաղաքական, ռազմավարական իրավիճակներում, այսուհանդերձ, կարող են լինել հնարավորություններ, որովհետև բոլոր ճգնաժամերն իրենց հետ բերում են նաև հնարավորություններ։

Շատ վատատեսորեն հնչեցնել կարծիք, որ եթե կա ճգնաժամ, ուրեմն կործանված ենք, սա ևս ճիշտ չէ։ Նաև պատմության փորձն է ցույց տվել, որ ճգնաժամերը, որպես կանոն, շատ ավելի մեծ հնարավորություններ են բերում, քան սովորական իրավիճակներում հնարավոր է դրանք ստեղծել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը խոսում է տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Մինչդեռ տնտեսության ոլորտում, օրինակ՝ տեսնում ենք արտահանման մի շուկայից զրկվելու դիմաց արտահանման այլ՝ փոքրաթիվ ցուցանիշների առկայություն, հարաբերությունների սրում դաշնակիցների հետ, երբ արմատավորված չեն հարաբերություններդ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ։ «Մեկը կարող է հայտարարել, որ դիվերսիֆիկացիա կամ, ինչպես իրենք են կոչում, հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականություն են վարում, մեկ ուրիշը, որ Հայաստանը հաղթել է Ադրբեջանին, երրորդը՝ որ ձեռք ենք բերել նոր ինքնիշխանություն և այլն։ Այսինքն՝ ով ինչ ուզի կարող է հայտարարել։ Մի բան է՝ հայտարարել դրա մասին, մեկ այլ բան՝ իրականությունը. հայտարարությունից վերջինիս բովանդակությունը չի փոխվում։ Մեկ այլ՝ շատ օբյեկտիվ հարց կա՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է այս պահին ունենալ դիվերսիֆիկացված հարաբերություններ, ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացված հարաբերություններ, կամ ո՞ր պետությունները կարող են այդպիսի հարաբերություններ ստեղծել։ Տևական ժամանակ խոսում ենք այն մասին, որ նախքան միջազգային հարաբերությունների մասին որևէ հայտարարություն անելը պետք է կատարել տնային աշխատանք։ Նախ՝ պետք է քո համար ստեղծես այն բազային տարրերը կամ գործոնները, որոնք կարևոր են միջազգային հարաբերությունների ձևավորման մեջ։ Պետության համար այդպիսի գործոններից է ներքին համերաշխությունը։ Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, որ սա կապ չունի միջազգային հարաբերությունների հետ, բայց սա այն բազային տարրն է, որը ձևավորում է կամ պատվիրում միջազգային հարաբերություններ։ Կասեի՝ նույնիսկ այն հիմքն է, որի վրա կառուցվում են միջազգային հարաբերությունները։ Եթե քեզ հաջողվում է ստեղծել այդ համերաշխությունը, կարողանո՞ւմ ես դա կապիտալիզացնել և դրա վրա ստեղծել տնտեսական, կրթական հնարավորություններ։ Այդ բոլորը «բարեհաջող» տապալել ես, քո երկրի ներսում կա թշնամանք, ատելություն միմյանց նկատմամբ, անջրպետ իշխանության և իշխանություններին չընդունողների կամ ընդդիմախոսների միջև, կա տնտեսական կախվածություն միայն որոշակի գործոններից, եթե դրանք չլինեն, քո տնտեսությունը կսկսի հետընթաց ապրել։ Երբ այս ամենը չունես, ուղղակի չես կարող ունենալ դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ։ Դա տեսնում ենք գործնական կյանքում։ Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ի՞նչ նպատակ ես քո առաջ դրել, որի հետ համաձայն է քո հասարակությունը։ Եթե հասարակությունը քո առաջարկած քաղաքական գիծը չի ընդունում իր մեծամասնության մեջ, այն չի կարող սպասարկվել երկարաժամկետ հեռանկարում։ Ինչ-որ պահի ուղղակի հոգնելու ես, որովհետև այդ գիծը տանողները չեն լինելու, ավանգարդում կանգնողները չեն լինելու։ Նույնիսկ չես կարողանալու թիկունք ձևավորել քո քաղաքական գծի համար։ Միջազգային հարաբերություններում սա այն հիմքն է, որի վրա դա կառուցվում է։ Եթե հիմքը թույլ է, ինչ-որ պահից քեզ հասկացնելու են, որ ժամանակն է ընտրություն կատարելու, մի բան, որն այսօր տեսնում ենք։ Այստեղ նաև մեր ներքին պառակտվածությունն է որպես գործոն ազդում։ Ռուսաստանից ասում են՝ հանրաքվե արեք, որովհետև նաև միջազգային դերակատարներն են տեսնում, որ չունես ներքին այն հենարանը, որի վրա կարող ես ամուր ոտքով հենվել։ Հետևաբար, քեզ անընդհատ պարտադրելու են հանրաքվեներ, որովհետև վստահելի չես, որովհետև քո գիծը վստահելի չէ, և պատահական չէ, որ Ադրբեջանից հայտարարում են՝ ուզում են խաղաղություն ոչ թե իշխանության, այլ ժողովրդի հետ, որովհետև եթե ժողովրդին չկոտրեն, չստիպեն հրաժարվել իր պատմական իրավունքներից, իշխանությունը վաղը կփոխվի, հետևաբար՝ հաջորդիվ նորից պետք է հարկադրանք կիրառեն, որպեսզի կարողանան այդ ժողովրդին բերել այն վիճակին, ինչ վիճակի, որ բերել էին նախկինում։ Առանց այս գործոնները հաշվի առնելու օբյեկտիվ իրականության մեջ հնարավոր չէ կառուցել հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Պետք է ունենաս բալանս։ Հայաստանը չի կարողացել ձևավորել տարածաշրջանային ռազմավարական բալանս իր հարևանների հետ։ Հայաստանն ուժերի իմաստով տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ կետում։ Այս պահին թե՛ ուժերով, թե՛ մնացած ամեն ինչով Հայաստանին գերազանցում են իր բոլոր հարևանները։ Հետևաբար, այսպիսի իրավիճակում, երբ չկա հավասարակշռում կամ ռազմավարական բալանս, ինչը դասական միջազգային հարաբերությունների հիմնարար հասկացություններից մեկն է, հնարավոր չէ խոսել հավասարակշռված արտաքին քաղաքականության, կայունության, երկարաժամկետ խաղաղության մասին»,նկատում է մեր զրուցակիցը։

Ներքին համերաշխության մասին մեր օրերում խոսք լինել չի կարող։ Այսօր կալանավորվում են իշխանության ընդդիմախոսները, սահմանափակվում է ազատ խոսքը։ Թե ինչու է սա արվում, կարծիքները ևս տարբեր են՝ ընտրազանգվածը պահպանելու, ընդդիմախոսներին լռեցնելու, տեսարաններ ապահովելու, մարդկանց ստիպելու, որ դադարեն քաղաքականությամբ զբաղվել և այլն։ «Ովքեր մտավախություն ունեն իշխանություն կորցնելու, նրանց թիվ մեկ խնդիրն է՝ իրենց ձեռքում պահել օրակարգեր՝ անկախ նրանից՝ դրանք լավն են, թե վատը, այդ պահի դրությամբ իրենց օգուտ բերում են, թե ոչ։ Կարևորն այդ օրակարգին տիրապետելն ու կառավարելն է, ինչը, հանուն արդարության, բարեհաջող անում են։ Դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը նույն հմտությամբ վերցնելով օրակարգ՝ կարողանում է այն տիրապետել, կառավարել, ուղղորդել։ Այդ օրակարգն ունի հարակից նպատակներ՝ առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին։ Քաղաքականությունը ռեսուրսատար զբաղմունք է, չես կարող ոչինչ չունենալով՝ զբաղվել քաղաքականությամբ և ունենալ հաջողություն։ Այն դերակատարը, որն ունի ռեսուրսներ, կարող է բերել փոփոխություններ, և հակառակը՝ այն դերակատարը, որը չունի ոչինչ, որևէ որակյալ, ինքնուրույն փոփոխություն չի կարող բերել։ Չենք բացառում արտաքին աջակցության վարկածը, բայց եթե կա ռեսուրս, կարող ես բերել փոփոխություն։ Գրեթե բոլոր՝ հատկապես հետհեղափոխական կամ հետիշխանական փուլերում եղել է կապիտալի վերաբաժանում, այն, ինչ տեսնում ենք։ Դասական առումով ականատես ենք լինում նրան, որ մարդիկ, որոնք իբրև թե իդեալներով գալիս են իշխանության, անմիջապես վերածվում են հաջորդ բռնապետների։ Դրա մի քիչ փափուկ ձևն ենք տեսնում, բայց մոտեցումը մնում է նույնը՝ կապիտալի վերաբաժանում կամ սեփական, յուրային կապիտալիստների խավի ձևավորում։ Որևէ նոր բան Հայաստանում այս առումով չի կատարվում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում