Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի
Ամերիկյան ուժերն այսօր հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:
Վերջինիս տվյալով՝ ամերիկյան ավիակիրը և կառավարվող հրթիռային զենքով ականակիրը խուսափել են մի քանի հարվածից, ոչ մի զինծառայող չի տուժել:
Հետևեք մեզ՝ այստեղ