Ով է Աշխարհի Ամենաբարձրահասակ մարդը. Հետաքրքիր փաստեր (Ֆոտոշարք, տեսանյութ)
Սուլթան Կոսենը, որը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել, մինչև վերջերս շարունակում էր աճել, սակայն բարդ վիրահատության շնորհիվ հնարավոր եղավ այդ գործընթացը դադարեցնել: Այժմ նրա հասակը 2.5 մետր է:
Նա գրանցվել է Գինեսի գրքում նաև որպես ամենամեծ դաստակներ և ոտքի թաթեր ունեցող մարդ: Նման բարձր հասակի պատճառն ագրեսիվ ուռուցքն է, որը նպաստում է հիպոֆիզին: Ուռուցքը հայտնվել է դեռևս փոքր ժամանակ: Այն անընդհատ աճի հորմոն էր արտադրում:
Այդ պատճառով Սուլթանն անընդհատ աճում էր: Դրա պատճառով տղամարդու մոտ առաջացել էին առողջական լուրջ խնդիրներ: Ներքին օրգանները չէին հասցնում աճող կմախքի հետևից, իսկ հոդերն ու մկանները դժվարանում էին նման ճնշումը հաղթահարել: Բժիշկներն ախտորոշել էին նաև տեսողության խնդիրներ:
Իր կյանքի ընթացքում Սուլթանը բուժման մի քանի կուրս էր անցել: Սակայն ուռուցքը հնարավոր չէր լինում հեռացնել: Միայն 2010թ. օգոստոսին հաջողվեց հեռացնել այն: Բժիշկներն ասում են, որ այժմ ուռուցքը դադարել է աճել, իսկ դրա հետ միասին դադարել է աճել նաև Սուլթանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info-ն