Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета
Общество

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

2026թ-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

«Մենք արձանագրեցինք, որ ունենք բավականին հուսադրող ցուցանիշներ և կայուն աճ։ Շատ ավելի կարևոր է գալիք տարիների տեսլականը՝ մեր հաճախորդներին նոր, որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ։ Այս առումով հատկապես կարևորում եմ ԱրարատԲանկի զարգացումը նաև թվային ծառայությունների մատուցման ավելի լայն շրջանակի շուրջ, և մեր հաճախորդները կարող են ակնկալել, որ մոտ ապագայում ԱրարատԲանկը հանդես կգա մի շարք նոր պրոդուկտներով»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով «Նկատվում է, որ ԱրարատԲանկը լրացուցիչ ջանքեր է գործադրում Բանկի կառավարման համակարգի էլ ավելի բարելավման, ռիսկերի կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։ Լիահույս ենք, որ ԱրարատԲանկը, ինչպես կար, այնպես էլ լինելու է Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր և կայուն ներկայացուցիչներից մեկը և շարունակելու է իր հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ, զսպել ռիսկերը, ինչպես դա արվել է վերջին տասնամյակների ընթացքում»։

2025թ-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  423,263 մլն ՀՀ դրամ։ 

2025թ.-ի ամփոփման արդյունքում Բանկի սեփական կապիտալը կազմել է 78,734 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 8,903 մլն ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

2025թ-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 55.3%-ը։

Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում  իրավաբանական անձանց վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 10.2%-ով, մանրածախ վարկերը` 5.6%-ով, իսկ ֆինանսական վարձակալության ծավալները՝ 41%-ով:

2025թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  344,529 մլն ՀՀ դրամ, իսկ ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 151,821 մլն ՀՀ դրամ։

2025թ-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 11,705 մլն ՀՀ դրամ։

ԱրարատԲանկի նոր տեսլականի մասին խոսելիս գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը նշել է «Առաջիկա տարիներին  Բանկի գործունեությունը կկենտրոնանա մի քանի ռազմավարական ուղղությունների  վրա, որոնցից են կայուն ֆինանսական արդյունքների ապահովումը, հաճախորդների փորձի շարունակական բարելավումը, թվային փոխակերպումը, ռիսկերի կառավարման, համապատասխանության, կիբեռանվտանգության և գործառնական կայունության հետագա ամրապնդումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական զարգացումը»։

Նշված առաջնահերթությունները սահմանելու են ԱրարատԲանկի զարգացման առաջիկա ուղղությունը՝ դեպի ավելի արդյունավետ, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին։

«35 տարվա վստահություն»՝ այս խորագիրն էր կրում տարեկան ժողովի գալա-ընդունելության հատվածը, որին ներկա էին ֆինանսական և գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կառույցների, բարձր տեխնոլոգիաների հատվածի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաճախորդներ և գործընկերներ։ 

Այս տարի լրացել է նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի հնգամյակը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկն իրականացրել է բազում ծրագրեր կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ոլորտներում, որի շրջանակներում Բանկի գործընկերներն են եղել տասնյակ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։ Գալա-ընդունելիության ժամանակ ցուցադրվեց նաև ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի 2025 թվականի ամփոփիչ տեսանյութը, որտեղ ներկայացվել են Բանկի նախաձեռնությունները՝ ուղղված հասարակության կայուն զարգացմանն ու իրական ազդեցության ստեղծմանը։

«Մատենադարանի թռիչքաձև զարգացումներում՝ հատկապես գրավոր ժառանգության պահպանման ոլորտում, ԱրարատԲանկի մասնակցության դերը ուղղակի դժվար է գերագնահատել։ Բանկը դարձավ հայկական և միջազգային գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն երաշխավորներից մեկը։ Բանկի հետ բացել ենք ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան, ամբողջապես արդիականացվել է թանգարանի և գիտական մասնաշենքի անվտանգության և տեսահսկման համակարգը։ Բանկը հանդես է գալիս ամենամյա մեր միջազգային սեմինարի մշտական հովանավոր, որին 15 տարիների ընթացքում մասնակցել են միջազգային ավելի քան 145 կազմակերպություններ։ Եվ գիտեք, ԱրարատԲանկի դեպքում ավելորդ է խոսել հովանավորության մասին, Արարատ բանկի դեպքում չի կարելի օգտագործել «աջակցություն» բառը, որովհետև Բանկը Մատենադարանի գաղափարակիցն է, Մատենադարանի տնօրինության արժեքները և պատասխանատվությունը կիսող կառույց», նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: